Օգոստոսի 30-ի գիշերը Երևանում տեղացած տեղատարափ անձրևի հետևանքով քաղաքը հերթական անգամ վերածվել էր ջրային քաոսի՝ հիշեցնելով Վենետիկը. հորերից դուրս հորդացող անձրևաջրի շատրվաններ, հեղեղված գետնանցումներ, գետեր հիշեցնող փողոցներ և այլն: Մի խոսքով՝ տեսարանն իսկապես անմխիթար էր և առաջ էր բերել սուր հարցեր՝ ուղղված, մասնավորապես, քաղաքապետարանին ու ուղիղ քաղաքապետ Ավինյանին:
Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքը վերածվում է փաստացի աղետի գոտու: Ի՞նչ է արվել այսքան ժամանակ՝ այս իրավիճակը հաղթահարելու, իրավիճակի կրկնութուն թույլ չտալու: Թվում է՝ փողի պակաս Երևանի քաղաքապետարանը պետք է որ չունենա. միայն կարմիր գծերի օգնությամբ ժողովրդից «քերվող» փողերը բավական էին, որպեսզի այս հարցը խելամիտ ժամկետներում լուծում ստանար: Բայց փաստն այն է, որ ամեն անգամ, երբ Երևանում անձրևում է, քաղաքը բնակության համար դառնում է ոչ պիտանի:
Իհարկե, քաղաքապետարանը նման իրավիճակներում ունի ստանդարտ արդարացումներ, պատճառաբանություններ՝ երբեք չվարանելով պատասխանատվությունն այլ սուբյեկտերի վրա գցել, բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է պետությունը քաղաքապետարան պահում, եթե որևիցե հրատապ խնդրի լուծում այդ կառույցի հետ չի առնչվում: Տարեկան միլիարդների պարգևավճարներ են բաժանվում քաղաքապետարանում, իսկ արդյունքն ո՞ւր է, ինչո՞ւ չի երևում:
ԱՆԻՖ-ի լուծարումը պետք է հստակ ազդակ դառնա՝ Տիգրան Ավինյանին՝ պաշտոնը որպես վայելքի միջոց չդիտարկելու:
Այս նյութը դիտել են - 543 անգամ