«Association of Genocide Scholars»-ը փայլուն շանս տվեց Հայաստանին. ԱԳՆ-ն կօգտվի՞ հնարավորությունից, թե՞ ինչպես միշտ2024-09-13 02:09:00
«Association of Genocide Scholars»-ը՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը, որն աշխարհում ցեղասպանություններն ուսումնասիրող ամենամեծ և ամենահեղինակավոր կազմակերպությունն է՝ իր հարյուրավոր անդամներով, ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև՝ Արցախում տեղի ուենցածը որակելով որպես Ադրբեջանի կողմից իրագործված ցեղասպանություն:
Սա շատ կարևոր ու իրականությունն արտացոլող իրադարձություն է, և պետք է «Association of Genocide Scholars»-ին շնորհակալություն հայտել՝ իրերն իրենց անունով կոչելու:
Բայց հարց է առաջանում՝ ի՞նչ է դա տալիս գործնական հարթությունում, ի՞նչ դիվիդենտներ կարող է Հայասանը քաղել դրանից:
Որպեսզի հնարավոր լինի ինչ-որ գործնական օգուտներ քաղել, Հայաստանը պետք է նախ ունենա նորմալ դիվանագիտոթյուն ու ԱԳՆ: Եթե նորմալ երկիր լինեինք, ապա միայն սա բավարար կլիներ՝ Ադրբեջանին միջազգային հարթակներում ու բանակցությունների սեղանի շուրջ շատ վատ դրության մեջ դնելու:
Օրինակ՝ եթե մենք լինեինք Ադրբեջանի փոխարեն, ու մենք գործած լինեինք ազերիների հանդեպ ցեղասպանություն, ապա կասկած չկա, որ Բաքուն կաներ ամեն հնարավորն ու անհնարինը՝ Հայաստանին պատասխանատվության կանչելու ու որպես ցեղասպան ներկայացնելու: Աշխարհին է հայտնի, որ Խոջալուի իրադարձությունների պատճառը եղել են ադրբեջանական հատուկ ծառայություններն ու 90-ականներին իշխանության ձգտած քաղաքական ուժերը: Մինչդեռ փաստ է, որ այսօր Բաքուն իր ղեկավարի բերանով ի լուր աշխարհի պահանջում է Հայասանից ճանաչել Խոջալուի «ցեղասպանությունը» և փոխհատուցել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ գրանցում է հաջողություններ ասենք նույն ԱՄՆ-ում:
«Association of Genocide Scholars»-ը Հայաստանին հրաշալի գործիք է տվել՝ Ադրբեջանին ծնկի բերելու, բայց պետք է վերջին միամիտը լինել՝ կարծելու, թե ասենք նույն Արարատ Միրզոյանը մատը մատին կարող է տալ՝ ընձեռնված հնարավորությունից օգտվելու:
2018-ից ի վեր ՔՊ-ական իշխանությունը վարում է ցեղասպանաուրաց քաղաքականություն, հակասփյուռքյան քաղաքական գիծ է տանում՝ տալով թուրքերին հնարավորություն՝ դեռ մի բան էլ հայերիս ցեղասպան հռչակելու, ինչպե՞ս կարող է այսպիսի ուժն օգտվել փայլուն հնարավորությունից՝ առաջ տանելու արցախահայերի կենսական շահերը, պատմելու աշխարհին իրականությունն ու քաղելու հասանելիք դիվիդենտները:
Հայաստանի ներկայիս վատթար վիճակի համար մեղավոր են ոչ այնքան թուրքերը, որքան թերևս թրքասեր ՔՊ-ական իշխանությունները, որոնք թրքական 5-րդ շարասյունն են՝ Հայաստանի ներսում:
Այս նյութը դիտել են - 350 անգամ