Վլադիմիր Գասպարյանը 900 միլիոն դրամանոց տունը գնել է, բայց չի վճարել․ քաղաքացին դատի է տվել
2024-09-17 19:33:00
oragir.news
 
ՀՀ քաղաքացի Աղասի Դանիելյանը դատի է տվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ իր անշարժ գույքը վերադարձնելու պահանջով։
Քաղաքացին պահանջում է 17.06.2015թ. սեփականության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչել, որը Դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատարանը 2024 թվականի մարտին ապացուցման պարտականությունները բաշխելու մասին որոշում է կայացրել։
«Սույն գործով մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու և առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու, այն է՝ անշարժ գույքը հայցվորին վերադարձնելու՝ հայցվորի սեփականության իրավունքը վերականգնելով, և 17.06.2015թ. սեփականության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու, պահանջների մասով գործին մասնակցող անձանց կողմից ապացուցման ենթակա են հետևյալ փաստերը՝
- Աղասի Շավարշի Դանիելյանի (Վաճառող) և Հեղուշ Բագրատի Գալստյանի (Գնորդ) միջև 15.07.2014թ. անշարժ գույքի (ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Վ. Փափազյան փող., 2/7 հասցեում /նախկին հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Վ. Փափազյան փող., 2/ գտնվող անշարժ գույք՝ բնակելի տուն 854.62 քմ, խաղասրահ 126.3 քմ, օժանդակ շինություն 70.6 քմ և կառուցապատման համար նախատեսված հողամաս 0.2836 հա, գրավադրված «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունում) առուվաճառքի թիվ 1958 պայմանագիրը կնքված լինելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը դրվում է Հայցվորի վրա),
- Պայմանագրի հիման վրա անշարժ գույքի (բնակելի տուն 854.56 քմ, խաղասրահ 126.3 քմ, օժանդակ շինություն 70.6 քմ և հողամաս 0.2836 հա) նկատմամբ Հեղուշ Բագրատի Գալստյանի սեփականության իրավունքը գրանցված լինելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը դրվում է Հայցվորի վրա),
- Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և հրապարակային սակարկություններով իրացնելու/վաճառելու արդյունքում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության (Վաճառող), «Ֆլորես» աճուրդի տուն ՍՊ ընկերության (Աճուրդ կազմակերպող) և Էմիլ Կազբեկի Զոլոյանի (Գնորդ) միջև 29.05.2015թ. անշարժ գույքի առուվաճառքի թիվ 1406 պայմանագիրը կնքված լինելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը դրվում է Հայցվորի վրա),
- Պայմանագրի հիման վրա անշարժ գույքի (բնակելի տուն 854.56 քմ, խաղասրահ 126.3 քմ, օժանդակ շինություն 70.6 քմ և հողամաս 0.2836 հա) նկատմամբ Էմիլ Կազբեկի Զոլոյանի սեփականության իրավունքը գրանցված լինելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը դրվում է Հայցվորի վրա),
- Էմիլ Կազբեկի Զոլոյանի (Նվիրատու) և անչափահաս Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի (Նվիրառու, օրինական ներկայացուցիչներ՝ Վլադիմիր Սերգեյի Գասպարյան և Սուսաննա Համլետի Գասպարյան) միջև 10.06.2015թ. անշարժ գույքի նվիրատվության թիվ 21106 պայմանագիրը կնքված լինելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը դրվում է Հայցվորի վրա),
- Պայմանագրի հիման վրա 17.06.2015թ. Վ. Փափազյան փող., 2/7 հասցեի անշարժ գույքի (բնակելի տուն 854.56 քմ, խաղասրահ 126.3 քմ, օժանդակ շինություն 70.6 քմ և հողամաս 0.2836 հա) նկատմամբ Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի սեփականության իրավունքը գրանցված լինելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը դրվում է Հայցվորի վրա),
- Հեղուշ Բագրատի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող Վ. Փափազյան փող., 2/7, 2/5, 2/8 և 2/9 հասցեներում գտնվող բնակելի տանը և հողամասերին, ըստ միավորման հատակագծի, մեկ միասնական հասցե (Վ. Փափազյան փող., 2/5) տրամադրված լինելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը դրվում է Հայցվորի վրա),
- 29.06.2015թ. Վ. Փափազյան փող., 2/5 հասցեի անշարժ գույքի (բնակելի տուն 854.56 քմ, խաղասրահ 126.3 քմ, օժանդակ շինություն 70.6 քմ և հողամաս 0.3023 հա) նկատմամբ Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի սեփականության իրավունքը գրանցված լինելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը դրվում է Հայցվորի վրա),
- 23.09.2016թ. Վ. Փափազյան փող., 2/5 հասցեի անշարժ գույքի (բնակելի տուն 1319.6 քմ, ավտոտնակ 136.4 քմ, լողավազան 227.1 քմ, պահակատուն 14.3 քմ, պարիսպ 71.8 քմ/215.4 խմ, ծածկ 32.2 քմ և հողամաս 0.309 հա) նկատմամբ Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի սեփականության իրավունքը գրանցված լինելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը դրվում է Հայցվորի վրա),
- Աղասի Շավարշի Դանիելյանի՝ 15.07.2014թ. կնքված թիվ 1958, 29.05.2015թ. կնքված թիվ 1406 և 10.06.2015թ. թիվ 21106 պայմանագրերը վիճարկելու իրավունք ունենալու (շահագրգիռ անձ հանդիսանալու) փաստը (այս փաստի ապացուցման բեռը դրվում է Հայցվորի վրա),
- 15.07.2014թ. կնքված թիվ 1958, 29.05.2015թ. կնքված թիվ 1406 և 10.06.2015թ. թիվ 21106 պայմանագրերը կնքելիս պայմանագրի կողմերի իրական կամարտահայտության փաստը (այս փաստի ապացուցման բեռը դրվում է Հայցվորի վրա),
- 15.07.2014թ. կնքված թիվ 1958, 29.05.2015թ. կնքված թիվ 1406 և 10.06.2015թ. թիվ 21106 պայմանագրերում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող՝ իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայության փաստը (այս փաստի ապացուցման բեռը դրվում է Հայցվորի վրա),
- Կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող 15.07.2014թ. կնքված թիվ 1958, 29.05.2015թ. կնքված թիվ 1406 և 10.06.2015թ. թիվ 21106 պայմանագրերով քողարկելու նպատակի առկայության փաստը (այս փաստի ապացուցման բեռը դրվում է Հայցվորի վրա),
- ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Վ. Փափազյան փող., 2/7 տուն հասցե (բնակելի տուն 854.56 քմ, խաղասրահ 126.3 քմ, օժանդակ շինություն 70.6 քմ) անշարժ գույքի միավոր առկա լինելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը դրվում է Հայցվորի վրա):
 
Սույն գործով անշարժ գույքը հայցվորին վերադարձնելու՝ հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելով պահանջի մասով գործին մասնակցող անձանց կողմից ապացուցման ենթակա են հետևյալ փաստերը՝
- ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Վ. Փափազյան փող., 2/7 հասցեի (նախկին հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Վ. Փափազյան փող., 2) անշարժ գույքը (բնակելի տուն 854.62 քմ, խաղասրահ 126.3 քմ, օժանդակ շինություն 70.6 քմ) սեփականության իրավունքով Աղասի Շավարշի Դանիելյանին պատկանած լինելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը դրվում է Հայցվորի վրա),
- Աղասի Շավարշի Դանիելյանի (Վաճառող) և Հեղուշ Բագրատի Գալստյանի (Գնորդ) միջև 15.07.2014թ. անշարժ գույքի (ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Վ. Փափազյան փող., 2/7 հասցեում /նախկին հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Վ. Փափազյան փող., 2/ գտնվող անշարժ գույք՝ բնակելի տուն 854.62 քմ, խաղասրահ 126.3 քմ, օժանդակ շինություն 70.6 քմ և կառուցապատման համար նախատեսված հողամաս 0.2836 հա, գրավադրված «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունում) ապառիկ առուվաճառքի թիվ 1958 պայմանագիրը կնքված լինելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը դրվում է Հայցվորի վրա),
- Պայմանագրի հիման վրա անշարժ գույքի (բնակելի տուն 854.56 քմ, խաղասրահ 126.3 քմ, օժանդակ շինություն 70.6 քմ և հողամաս 0.2836 հա) նկատմամբ Հեղուշ Բագրատի Գալստյանի սեփականության իրավունքը գրանցված լինելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը դրվում է Հայցվորի վրա),
- Պայմանագրով անշարժ գույքի արժեքը 900,000,000.00 ՀՀ դրամ սահմանված լինելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը դրվում է Հայցվորի վրա),
- Անշարժ գույքի արժեքը գնորդի կողմից Աղասի Շավարշի Դանիելյանին վճարված լինելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը դրվում է Պատասխանողների վրա),
- ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Վ. Փափազյան փող., 2/7 տուն հասցե (բնակելի տուն 854.56 քմ, խաղասրահ 126.3 քմ, օժանդակ շինություն 70.6 քմ) անշարժ գույքի միավոր առկա լինելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը դրվում է Հայցվորի վրա),
- ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Վ. Փափազյան փող., 2/7 տուն հասցե (բնակելի տուն 854.56 քմ, խաղասրահ 126.3 քմ, օժանդակ շինություն 70.6 քմ) անշարժ գույքը սեփականության իրավունքով գնորդին պատկանելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը դրվում է Հայցվորի վրա)»։
Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը սահմանվել է մինչև 2024թ. հունիսի 10-ը։
 
Այս նյութը դիտել են - 430 անգամ