Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դրել հայոց պատմության իսկությունը
2024-09-18 09:48:00

Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովի ընթացքում, ի թիվս այլ վիճելի հայտարարությունների, հայրենասիրությունը ռեալ պրոբլեմ համարող Նիկոլ Փաշինյանն արել է ևս մեկը՝ վերաբերող հայ ժողովրդի ինքնությանը: Նա, մասնավորապես, ասել է.«Հայտնի արտահայտություն կա՝ պատմությունից պետք է դասեր քաղել: Բոլորս գիտենք, բայց ի՞նչ դասեր քաղենք: Այդ դասերը ուրիշներն են գրել, տվել մեզ, ասել՝ կարդացեք: Հարգելի՛ հայեր, ձեր պատմությունից դասերը հետևյալն են՝ կետ 1, հիմա գնացեք, անգիր արեք, եկեք ասեք՝ անգիր ենք արել: Եկել, ասել ենք, ասել են՝ կետ 2, կետ 3, կետ 4: Մենք մեր պատմությունը չգիտենք. հարց է, թե մեր պատմության ձևավորման գործում մեր դերն ինչքան է և ինչքան չէ»:
Սա հույժ վտանգավոր հայտարարություն է ու ազգային անվտանգությանն ուղղված իրական սպառնալիք: Բանն այն է, որ իր այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը մեծ հարցականի տակ է դնում հայոց բազմահազարամյա պատմությունը՝ ջուր լցնելով թուրք-ադրբեջանական պրոպագանդայի ջրաղացին:
Այսինքն՝ ստացվում է, որ հայ ժողովուրդը ոչինչ է, որին ուղղակի ներշնչել են, թե պատմություն ունի, թե անցյալ ու դեմք ունի: Ներշնչողներն էլ եղել են,պարզվում է, եղել են օտարները, որոնց անունը Փաշինյանը, իհարկե, չի տվել:
Հարց է առաջանում, թե ինքը՝ Փաշինյանն ի՞նչ դասեր է քաղել պատմությունից,եթե առհասարակ քաղել է: Նա ոչ մի դասեր էլ չի քաղել ու, ինչպես ասում են, քաղելու չունի: Նա քաղել է թերևս միայն մի դաս՝ այն, որ հայ ժողովրդի գոյատևման միակ ճանապարհը թուրքերի առաջ կզելն է, նրանց ողորմությանը հանձնվելը, որ ինչ ցանկանան, այն էլ անեն մեզ հետ, ասենք ցեղասպանեն ու ախ էլ չանեն: Իսկ այնպիսի հասկացութուններ, ինչպիսիք են ազգային արժանապատվությունը, մեծ հայրենիքն ու սեփական ինքությանը տեր կանգնելու անհրաժեշտութան մասին գիտակցումը մեզ ներշնչվել են դրսից ու ամբոջությամբ կեղծ են՝ ենթակա խմբագրման: Ահա թե ինչ դասեր է քաղել Փաշինյանն անցյալից:
Է՛լ ի՞նչ ասի կամ անի այս մարդը, որ բոլորը վերջապես հասկանան, թե ով է նա իրականում ու ինչու է այսպես վարվում:
Այս նյութը դիտել են - 516 անգամ