Ի՞նչ է հայրենասիրությունը Զարեհ Սինանյանի համար
2024-09-19 10:15:00

Զարեհ Սինանյանն է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի՝ արդեն սկանդալային դարձած այն հայտարարությունը, որ իր՝ չափից դուրս հայրենասիրությունն է երբեմն խանգարում Հայաստանի զարգացմանը: 
Մասնավորապես՝ հարցին՝ ձե՞զ էլ է խանգարում հայրենասիրությունը, Սինանյանը պատասխանել է՝ ասելով.«Գիտե՞ք, հայրենասիրությունը դժվար բան է, այսինքն՝ մարդու հայրենասիրությունը միշտ կապված է զոհողության հետ»: Այնուհետև Սինանյանը փորձել էր ինչ-որ կերպ արդարացնել Փաշինյանի հայտարարությունը՝ այն մեկնաբանելով այնպես, որ հայրենասիրության բացակայությունը շատ չճչա:
Իսկապես, հայրենասիրությունը դժվար բան է, և տվյալ դեպքում հարցն այն է, թե որ չինովնիկի մոտ դրա չափաբաժինը որքան է: Մյուս կողմից՝ ինքնին հայրենասիրություն ասվածն էլ է դարձել մի տեսակ հարաբերական հասկացություն, երբ բոլորին հայտնի սահմանումն իշխանությունների կողմից դրվում է հարցականի տակ՝ առաջ բերելով իմաստային քաոս մարդկանց գլուխներում:
Իսկ ի՞նչ է հայրենասիրությունը Զարեհ Սինանյանի համար:
Թերևս դատարկություն. չլիներ այդպիսին, նա ընդգրկված չէր լինի Նիկոլ Փաշինյանի թիմում: Չի կարող որևէ մեկը լինել ՔՊ-ական թիմում ու հայրենասիրության ավելցուկ ունենալ իր ներսում, քանի որ այն ինչ որ անում են իշխանությունները Հայաստանի հետ ներկա ժամանակում, «հայրենասիրութուն» եզրի հականիշով է բնութագրվում:

Այս նյութը դիտել են - 401 անգամ