Հայաստանում շնորհավորական ուղերձները վաղուց կորցրել են իրենց իմաստը
2024-09-21 09:07:00
Անկախության օրվա առթիվ, ինչպես միշտ, Նիկոլ Փաշինյանը հղել է ուղերձ, որն ընթերցելիս կարող է ստեղծվել տպավարություն, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդաներին ուղղված ինչ-որ քարոզչական թերթրիկի հետ գործ ունես, որ ոչ մի կապ չունի իրականության հետ:
Թերևս չարժե նույնիսկ անդրադառնալ այն հարցին, թե ինչ թեզեր ու նարատիվներ է Փաշինյանն իր տեսքտում փորձել առաջ տանել այս անգամ: Նմանատիպ ուղերձերի բովանդակությունը, եթե անկեղծ, տարեցտարի իրարից գրեթե ոչնչով չի տարբերվում, իսկ դրանց հիմնական նպատակն է դարձել հանրային մտածողության ձևախեղումն ու Հայաստանի մասին ավանդական պատկերացումների այլասերումը:
Օրինակ՝ այս անգամ իր ուղերձում Փաշինյանը որպես անկախության պատվար է հռչակել հարկատուներին՝ կրկին առաջ մղելով վերջերս գեներացված այն քարոզչական հնարքը, որի բուն նպատակը մարդկանց մտածելակերպը նյութականի մեջ պարփակելն է, ամեն ինչ փողով չափել սովորեցնելը:
Հարց է առաջանում՝ արդյոք ամեն մի իշխանություն իրավունք ունի՞ Անկախոթյան օրվա կապակցությամբ սեփական ժողովրդին շնորհավորական ուղերձներ հղելու: Օրինակ՝ ՔՊ-ի պարագաում ակհայտ է՝ ոչ: Չի կարող անկեղծ կամ հավաստի հնչել այն ուժի առաջնորդի շնորհավորական խոսքը, որի իշխանության ժամանակ անկում է ապրել Արցախը, Հայաստանի մի շարք տարաքծներ բռնազավթվել են, տասնյակ հազարավոր մարրդկ փախստական դարձել և այլն:
Շատ ավելի լավ կլինի, եթե իշխանությունն այսուհետ է՛լ ոչ մի ուղերձ է՛լ չհղի. իմաստ չունի, ամեն ինչ ձևական է դարձել:
Այս նյութը դիտել են - 190 անգամ