Ընդունեք սա ,որպես անվճար իրավաբանական խորհրդատվություն և հնարավորինս փոխեք ձեր վարքագիծը2024-09-24 16:34:00
Հաճախ մի փոքր հարցը դառնում է մեծ խնդիր և հավաքվում են մեծ ու փոքր ու փորձում են լուծել ։Ըստ այդմ ստեղծվում են հանձնաժողովներ,ենթահանձնաժողովներ , խառնվում են պետական ինստիտուտներ,իսկ հարցը մնում է այդպես էլ չլուծված ու առկախվում է հարցը, ինչու։
Ինչու մեկը կարող է ծխել ու սիգարետի մնացորդը դուրս նետել մեքենայի մեջից,իմա, խաչմերուկներին սիգարետների կույտերը ։
Ինչու մեկը կարող է մեքենայի պատուհանն իջացնել ու թքել։Կներեք,թքելը մեղմ է ,խորխել ։
Ինչու մեկը կարող է աղբը տանել ու հողի վրա շուռ տալ,իսկ պոլիէթիլային տոպրակների մասշտաբները ողջ Հայաստանի տարածքով են։Ես դրա պատասխանն ունեմ։ Պետական պատկան մարմինների անգործություն,անպատժելիության մթնոլորտ,օրենքի դիկտատուրայի բացակայություն։Ու,քանի որ ինքս ապրում եմ նույն երկրում ,նույն անձանց հետ ուղղակի կամ անուղղակի շփվում եմ ,և լիազոր մարմինների հանցագործ անգործության հետևանքով ամեն քայլափոխի ականատեսն եմ այդ անօրինականությունների, որպես իրավապաշտպան այդ թքող ,աղբ թափող ,հողն ապականող իմ եղբայրների ու քույրերի գիտակցությունը փոխելու համար փաստում եմ հետևյալը։
Հայրենի հողը միշտ ասոցացվել է Մոր հետ ։ Իզուր չէ Մայր Հող Մայր Հայրենիք արտահայտությունը ։Ամեն անգամ ,երբ ապականում եք հողը, հիշեք ,որ ապականում եք ձեր մորը։ Ընդունեք սա ,որպես անվճար իրավաբանական խորհրդատվություն և հնարավորինս փոխեք ձեր վարքագիծը։ Դուք դա կարող եք և դա բխում է նաև ձեր շահերից։
Փաստաբան Լևոն Բաղդասարյան
Այս նյութը դիտել են - 266 անգամ