«Սուպեր Մամայի» դարն ավարտվել է
2024-10-09 00:19:00

Մինչ Հայկ Մարությանը փորձում է սեփական տաղանդը կապիտալիզացնել քաղաքական դաշտում՝ ժողովրդի դատին ներկայացնելով հերթական ներկայացումը, իշխանություններն են սկսել թիրախավորել նրան՝ մանիպուլյացիաների համար մեղադրելով:
Մասնավորապես՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, մեկնաբանելով ներկայացման ժամանակ Հայկ Մարությանի ցույց տված առանց Սյունիք ՀՀ մակետի փաստը, անթույլատրելի է համարել դա, անգամ եթե դա ծաղրի ու երգիծանքի համար է արվում: «Չնայած տրված բոլոր հնարավորություններին՝ ոմանք այդպես էլ չկարողացան «Սուպեր Մամա»-ից դառնալ քաղաքական գործիչ»,-գրել է Չախոյանն ու մեղադրել Մարությանին Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու համար:
Մարությանի քաղաքական կարիերայի թռիչքը կարծես թե կանգ է առել. նա չի նկատվում ո՛չ ընդդիմության շարքերում, ո՛չ էլ՝ իշխանության՝ վերածվելով «ո՛չ ձկի, ոչ մկան»:
Կոնկրետ Չախոյանի արձագանքը բավական ոչ միանշանակ է ստացվել, քանի որ մի կողմից՝ դժվար է ասել, թե Մարությանը բացառապես մանիպուլացնում է, քանի որ ՔՊ-ական իշխանությունների գոյության պարագայում ամեն ինչ հնարավոր է, մյուս կողմից՝ նրա այն նկատառումը, որ ներկայացումները դարձել են Մարուքյանի միակ գործիքակազմը՝ իր վրա հանրային ուշադրությունը բևեռելու՝ ճշմարիտ է:
Ինչո՞ւ է այդպես ստացվել:
Այդպես է ստացվել, քանի որ Մարությանը չունի ու չի ունեցել որևիցե քաղաքական բովանդակություն: Ի սկզբանե, երբ նա Երևանի քաղաքապետ էր կարգվում, այդ հարցում դեր խաղաց միայն մի գործոն՝ հանրության կողմից սիրված դերասան լինելու փաստը; Ավելին՝ հեղափոխության շարքերը նրան երբեք չէին ընդունի, եթե չլիներ հենց այդ՝ պոպուլյարության գործոնը,որ պոպուլյար էր դարձնելու նաև հեղափոխությունը:
Հիմա Մարությանը փորձում է կայանալ քաղաքական դաշտում, բայց չի հասկանում, որ այն գործիքակազմը, որը փորձում է կիրառել, այլևս սպառել է իրեն, քանի որ մարդիկ լրջություն են ակնկալել: Առհասարակ Հայաստանի ներկայիս վիճակը հումորի տեղ չի թողնում:
Այնպես որ՝ Մարությանին քաղաքական դաշտում լավ ապագա չի սպասվում, ուստի լավ կանի, եթե սեփական ուժերը չգերագնահատի՝ թեկուզ հենց սեփական անձը չինքնավնասելու
Այս նյութը դիտել են - 1172 անգամ