«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից2024-10-13 22:28:00
Բեմ վերադարձած ու այն իր քաղաքական կարիերայի առջընթացին ծառայեցնել փորձող Հայկ Մարությանը հարցազրույց է տվել ու ամեն գնով փորձել իրենից հեռու վանել Նիկոլ Փաշինյանի ստվերը: Նախ՝ հայտարարել է, թե առանց Փաշինյանի էլ կարող էր քաղաքապետ ընտրվել, և նա չէ, որ իրեն քաղաքականություն է մտցրել, քանի որ դեռ 88 թվից բակի երեխաներով վազել են ու միացել Օպերայի հավաքներին՝ Սովետից անկախանալու, իսկ դրանից հետո էլ ներքաղաքական պրոցեսներին մասնակցել է որպես ժողովրդի մի մասնիկ, ապա՝ դատապարտել է Փաշինյանին արցախյան պատերազմում մինչև վերջ չգնալու համար, քանի որ, ըստ նրա, «Արցախը Հայաստան է և վերջ» ասող մարդը պետք է կա՛մ գնար մինչև վերջ, կա՛մ չասեր նման բան, իսկ ինքը կարող էր ասել, քանի որ վարչապետ չէր:
Հայկ Մարությանին իսկապես չի հաջողվում հաղթահարել իր անցյալը, և դրա ապացույցը նրա կողմից գլխավորած «Նոր ուժի» ֆիասկոն է: Բայց Մարությանի խնդիրն այն է, որ միայն «հեղափոխական» անցյալը չէ, որ խոչընդոտում է նրա առաջընթացին, այլև՝ կատարած աշխատանքը՝ քաղաքապետարանում:
Նա հաջողությամբ ապացուցեց, որ կարող է ոչ պակաս հմուտ թալանչի լինել, քան նրանք, ում հասցեին հնչեցնում էր ու շարունակում է հնչեցնել իր քննադատություններն այն ներկայացումներում, որոնք վաղուց հանրությանը ծիծաղելի չեն թվում:
Մարությանին չի հաջողվելու ազատվել ՔՊ-ի ստվերից ինչ էլ լինի, քանի հատ էլ նոր կուսակցություն բացի, որքան էլ ներկայացումներ բեմադրի կամ ձևանա հայրենասեր:
Այս նյութը դիտել են - 919 անգամ