Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
2024-10-14 20:59:00


Մայրաքաղաքի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի շուրջ եռացող կրքերը ձեռք են բերում բավական հետարքիր երանգներ: Մասնավոապես՝ բացի այն, որ իշխանությունները որոշել են այստեղ իրենց սրտի տնօրենին նշանակել, իսկ այդ կոնտեքստում շրջանառվում է Տիգրան Ավինյանի մարդու՝ թիվ 190 դպրոցի Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Քրիստինե Դումանյանի անունը, որի ամուսինը եղել է վովայական «Հրեշտակների գումարտակից», դեռ մի բան էլ պարզվել է, որ պեդոֆիլ հռչակված ֆիզիկայի ուսուցիչ Արամ ծատուրյանն իրականում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին բավական մոտ գտնվող մարդ է՝ ընդգրկված լինելով Անդրեասյանին կից հասարակական խորհրդի կազմում ու միաժամանակ հանդիսանալով Գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի գլխավոր մասնագետ:
Ակնհայտ է, որ ԱԱԾ մասնակցությամբ մասկի շոուն իրականում բոլորովին այլ դրդրապատճառներ կարող է ունենալ. խնդիր կա՝ դպրոցում նշանակելու ՔՊ-ին մոտ կանգնած մեկին, ինչը կարող է պայմանավորված լինել, իհարկե, ընտրական գործընթացներով: Չմոռանանք, որ ընտրությունները տեղի են ունենում սովորաբար հանրակրթական դպրոցներում:
Ամենայն հավանականությամբ խնդիր է եղել այնպիսի մի աղմուկ բարձրացնել, որի շնորհիվ հնարավոր կդառնար տնօրենի փոփոխութան հարցը շատ արագ գլուխ բերել: Այլ կերպ ասած՝ ԿԳՄՍՆ-ն ԱԱԾ-ի հետ միասին են այս հարցը լուծել՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով, թե ինչի են Հայաստանում ուժայինները վերածվել:
Բայց այստեղ բավական զգայուն է դառնում հատկապես Ժաննա Անդրեասյանի վիճակը, քանի որ եթե, այնուամենայնիվ, Ծատուրյանը պեդոֆիլ դուրս գա, կստացվի, որ նախարարին շրջապատում են այլասերվածները, եթե՝ ոչ, ապա կնշանակի, որ ԿԳՄՍՆ-ն ու քաղաքապետարանն են իրականում կանգնած այս այլասերված շոուի հետևում, ինչը դժվար թե ավելացնի ՔՊ-ական իշխանության քաղաքական կապիտալը:
Այս նյութը դիտել են - 713 անգամ