Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը2024-10-16 00:19:00
ԱԺ-ում ընթացող լսումների ժամանակ ՆԳ նախարար Վահե Ղազարանը բավական մտահոգիչ ցուցանիշներ է ներկայացրել՝ փաստող այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հանցագործությունների թիվն աճել է ուղղակի երկրաչափական պրոգրեսիայով: Այսպես՝Հայաստանում վերջին 5 տարում առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 58.3%: Հիմնական հանցատեսակներից վերջին 5 տարում աճել են սպանության (միջինում աճը՝ 12.1%), սպանության փորձի (միջինում աճը՝ 18.4%), զենք–ռազմամթերքի ապօրինի շրջանառության (միջինում աճը՝ 15.6%), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (միջինում աճը՝ 13.9%), խուլիգանության (միջինում աճը՝ 23.2%), թմրամիջոցների ապօրինի շրջանառության (միջինում աճը՝ 46.6%) և խարդախությունների դեպքերը (միջինում աճը՝ 14%):
Բացի սա նախարարը նաև այլ ցուցանիշներ էլ է ներկայացրել՝ վերաբերող ասենք նույն ոստիկանական համակարգում տիրող բարքերին:Շուրջ հինգ տասնյակ ոստիկան են հեռացրել համակարգից՝ թմրանյութ օգտագործելու պատճառով: Միաժամանակ Ղազարյանը տրտնջացել է, որ ոչ միշտ է, որ ոստիկանների ջանքերը՝ երկրում կասեցնելու թմրանյութերի տարածումն ու օգտագործումը, նարկոթրաֆիկը,արժանանում է այլ համակարգերի աջակցությանը: Նա մի դեպք է պատմել,երբ «Զվարթնոց»-ում մեկին բռնել էին` զենքով ու կրիստալով, բայց դատարանը կալանք չի տվել:
Թվում է՝ քննադատության թիրախում նախևառաջ պետք է հայտնվեն այն իրավապահ մարմինները, որոնք ակնհայտորեն չեն կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրները: Բայց իրականում թիվ մեկ մեղավորները քաղաքական իշխանություններն են, որոնց մեղքով է, որ երկրում ոչ մի համակարգ, փաստորեն, չի գործում, ոչ մեկ իր տեղում չէ: Ընդհակառակը՝ ստեղծվում է տպավարություն, թե հատուկ ներքին կարգով վերևից իջած հրաման կա՝ չխոչընդոտելու նարկոմանիայի տարածմանը:
Հանցագործությունների թվի աճն ինքնին նշանակում է, որ Հայաստանն այլևս ստիպված է պատերազմ մղել երկու՝ նաև ներքին ճակատում, և սա՝ այն դեպքում, երբ արտաքին ճակատում մեր կողմից մղվով պատերազմում մենք ակնհայտորեն պարտվողի դերում ենք հայտնվել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Ի՞նչ է անհրաժեշտ՝ իրավիճակից ելք գտնելու համար: Նախևառառաջ անհրաժեշտ է ստեղծել ճիշտ ու արդար խրախուսական համակարգ, ոչ թե ասենք կարմիբերետավորներին ցույցեր ցրելու համար խրախուսել, այլ նրանց, որոնց ամենօրյա աշխատանքի որակից է կախված երկրում հանցագործությունների թվի բարձր կամ ցածր լինելու հանգամանքը: Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանում տարեկան միլիարդների պարգևավճարներ են բաժանվում, իսկ թե հատկապես որ կամ ում հերոսության համար, ոչ մեկին այդպես էլ պարզ չի դառնում:
Իշխանությունները պարտավոր են գտնել ձևը՝ երկրում մոլեգնող հանցագործության մակարդակը վերահսկելի պահելու, քանի որ հակառակ պարագայում Հայաստանը կարող մի օր ներսից պայթել, և թշնամին այլևս կարիք էլ չունենա պատերազմելու:
Հայաստանի անկումը, ցավոք, սկսել է կրել անկասելի բնույթ, իսկ այս իրավիճակից միակ ռեալ ելք է թվում իշխանափոխությունը, որը, ցավոք, հեշտ գործ չէ՝ նկատի ունենալով ՔՊ-ի արտերկրյա հովանավորների թափը:
Այս նյութը դիտել են - 589 անգամ