VIDEO. Ես ասեցի՝ քո տղամարդ ասողի հերն եմ անիծել ու մտա ներս. Մհեր Սեդրակյան
2016-02-24 13:18:00

Երեկ Ազգային ժողովի դիմաց մի խումբ լրագրողներ, հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիա էին իրականացնում` պահանջելով պատժել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը լրագրողների նկատմամբ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց, թե ամենեւին նպատակ չունի արդարանալ: Հիշեցնենք, որ ըստ հրապարակումների՝ փետրվարի 19-ին Ազգային ժողովում Մհեր Սեդրակյանը, տեսնելով լրագրողների խումբը, ասել էր՝ Էս ի՞նչ նախիր ա: Լրագրողներից մեկը ավելի ուշ որոշել էր պատգամավորից իր արտահայտության համար պարզաբանում ստանալ, թե ինչո՞ւ է նա լրագրողներին «նախիր» անվանել, ինչու է զայրացել ու հայհոյել լրագրողին` աշխատասենյակ մտնելիս: Նշենք, որ բողոք ակցիայից հետո լրագրողները էթիկայի նորմերը խախտած պատգամավորի հարցով դիմում հանձնեցին Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողով, որով պահանջում են քննել Սեդրակյանի վարքը եւ համապատասխան քայլեր իրականացնել: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ` հասկանալու համար, թե ինչո՞ւ է նա լրագրողներին անվանել «նախիր», վիրավորել: 

-Պարո՛ն Սեդրակյան, ինչո՞ւ եք Ազգային ժողովում լրագրողներին վիրավորել. հրապարակումներ եղան, որ նրանց «նախիր» եք ասել:

-Նախիր ասվածը մի պատմություն է եղել ինձ հետ կապված: Մի քանի տարի առաջ պարարվեստի ուսումնարանը պետական քննություններ էր հանձնում, մեզ մոտիկ երեխա կար, մենք գնացել էինք օպերա: Դուրս գալուց շատ էինք, ես, մի 10-12 հոգի հետս, ու մեկը խմած գոռաց՝ պահ–պահ, էս ում նախիրն է: Բնական է՝ վիրավորվեցինք, այդ ժամանակ միլիցիան կանգնած էր, ու այդ մարդը մոտեցավ միլիցիային: Ես նստեցի մեքենան, եկա, կանգնեցի իրենց մոտ, մեքենայի պատուհանը իջեցրեցի ու ասացի, որ հարգելով մեր ոստիկաններին՝ ես ոչ մի բան քեզ չեմ ասում, բայց եթե իրենք այստեղ չլինեին, ապա կբացատրեի՝ նախիրը որն է, դու ով ես: Դրանից հետո, երբ տեսա ամբոխը, իմ ընկերներին պատմեցի այդ դեպքը, որ օպերայից դուրս գալուց մեկը քեֆը լավ գոռաց. «էս ում նախիրն է, էս ում նախիրն է»: Այս ընկերը երեւի լսել է ինչ-որ մի բան, հետեւներիցս եկել է, այսպես ասած՝ գյոզ է դրել ու նախիր բառը այդտեղից վերցրել է: Դա չի վերաբերվել ոչ մի լրագրողի: Մի պահ չհիշեցի, թե ինչ նախիրի մասին է խոսքը, հետո հիշեցի, որ պատմություն էի պատմում, ես պատմում էի իմ ընկերներին: Ու այդ պատմությունս դարձրեցին, այսպես ասած, կաշա, վերագրեցին իրենց: Ախր, ես ունեմ լավ լրագրող ընկերներ, ես չեմ կարող ընդհանուր ասել: Որ տեսա աժիոտաժը, ընդամենը այդ դեպքը պատմեցի իմ ընկերներին: Երեւի իրենց պետք էր, որ իրենց վրա վերագրեին, մի քիչ էլ երեւի պատվեր կար:

-Ո՞վ է պատվիրել Ձեր դեմ ինչ-որ բան սարքել:

-Հասկանում եմ, թե որտեղից կարող է լինել: Ամեն դեպքում, մեր մտերիմներից են, տենց մի բան էլ չեն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս ԱՅՍՏԵՂ


 

Այս նյութը դիտել են - 2762 անգամ