Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով2024-11-14 21:14:00
Չեմ կարող չգրել...
Հանրության մեջ որքա՞ն մարդ երեկ ուշադրություն դարձրեց երկրակործան հայտարարություններին, թե՞ կասեք` կարդալը «մոդայիկ» չէ։
Երբ երկրի «դեմքը»ամեն օր «թոզ է փչում» հանրության երեսին, այնքան արձագանք չի ունենում, որքան նրա երեսը թրաշվելը դարձավ քննարկման թեմա։
Ես կասեի` նրա կողմից նման հասարակության արժանապատվության հետ խաղալը տեղին է, ու նա վաղուց ճանաչում է իր ժողովրդին, նրանց, ովքեր պատրաստ են իրեն մի երրորդ անգամ էլ ընտրել...
Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել, որ Հայաստանի Անկախության հռչակագիրն այն մասին է, որ Հայաստանը չպետք է գոյություն ունենա, սա մեծ խայտառակություն է։
Բայց նա ասաց` գուցե և թշնամու պահանջը կատարելով։ Ու այսպիսի խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով։
Եվ հաջողեց։
Նրա հայակործան խոսքերը լսելը կամ կարդալը հետին պլան մղվեց, ու պատկերը, տվյալ դեպքում` նրա թրաշված դեմքն ավելի առաջնային դարձավ։
Չեմ էլ զարմանա, եթե նա հազարավոր միամիտների վրա ծիծաղի...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 200 անգամ