Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը2024-11-16 17:11:00
Առաջին բանը, որ սափրված Փաշինյանն արել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, Արագածի գագաթներ պատկերող լուսանկարը հրապարակելն է եղել՝ հետևյալ գրառմամբ. «Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը. Արագած, առավելագույն բարձրությունը 4090 մետր »:
Ոմանց սա կարող է թվալ հույժ անմեղ քայլ, բայց իրականում թուրքական օրակարգի քարոզի մի մաս է. «իրական» Հայաստանի սիմվոլն է ջանում Արագածը դարձնել Նիկոլ Փաշինյանը՝ այն հակադրլեով «պատմական» Հայաստանի սիմվոլին՝ Մասիսին:
Մինչդեռ իրականությունն այն է, որ իրական Հայաստանի խորհրդանիշն է Արարատը, իսկ Արագածը՝ Արարատից հետո ամենաբարձր լեռը, որ թեպետ մեզ համար անչափ թանկ է, բայց զուրկ է Արարատին հատուկ խորհդից ու նշանակությունից:
Այս քայլը պատահաբար չի արվել ու պատկերացում է տալիս այն մասին, թե ինչ է հետայսու ևս Փաշինյանը պատրաստվում անել: Ավելի մեծ եռանդով ու ջանասիրությամբ է շարունակելու Հայաստանից «Արևմտյան Ադրբեջան» դուրս բերելու գործը՝ արագացնելու թուրքական երազանքի իրականացումը:
Այս կործանարար ընթացքը կարող է կանխել միայն մի բան՝ ժողովրդի իրական ցասումը, բայց քաղաքական տեխնոլոգիաներն այնպիսի նրբությաբ ու խնամքով են ընտրված, որ գրեթե զրոյացնում են դրա հավանականությունը՝ հատկապես հաշվի առնելով ընդդիմադիր դաշտի ամլությունը:
Այս նյութը դիտել են - 335 անգամ