Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում2024-11-21 20:34:00
Երկրում ընթացող կադրային ջարդի ֆոնին, երբ կսկսել են արդեն հրաժարական ներկայացնել անգամ որոշ ՔՊ-ական պատգամավորներ, ցնցող տեղեկություն է տարածվել այն մասին, որ ՔՊ-ական պատգամավորներից մեկը՝ Կարեն Սարուխանյանը, որը Գյումրիում իշխանություն վերցնելու շատ լուրջ հավակնություններ ուներ, թմրամոլ է:
Թմրանյութի թեստը, որ պատգամավորը հանձնել էր անձամբ Նիկոլ Փաշինյանի անակնկալ պահանջով ու նրա վստահելի մարդկանց վերահսկողությամբ, դրական արդյունք է ցույց տվել՝ հաստատելով վարչապետի մոտ եղած կասկածները:
Թե ինչ հետևանք կունենա Սարուխանյանի կարիերայի համար դրական թեստավորման արդյունքը, պարզ կդառնա առաջիկայում, բայց այն, որ այս ամենը լրջագույն հարված է՝ ողջ ՔՊ-ի վարկանիշին, կասկածից վեր է: Առանց այն էլ իշխող ուժը չունի գրեթե ոչ մի լեգիտիմություն ու վաղուց է կորցրել իր հեղինակությունը ժողովրդի շրջանում, բայց այն ինչ որ արձանագվել է սույն ՔՊ-ականի պարագայում, իսկապես շոկային է:
Ստացվում է, որ Հայաստանը ղեկավարում է մի քաղաքական ուժ, որը ոչ միայն թաքուն-աշկյար հովանավորում է նարկոբիզնեսը ողջ հանրապետությունում, այլև դրա շարքերուն բուծվել են իսկական թմրամոլներ:
Փաստորեն՝ եթե Փաշինյանն իր թիմակցին թեստավորման չուղարկեր, ապա այդպես էլ հանրությանն անհայտ էր մնալու այդ փաստը: Իսկ քանի-քանիսն են, որ գուցե թմրամոլ են, բայց այդ մասին հասարակությունը տեղյակ չէ, ո՞վ կարող է ասել: Տեսականորեն թմրամոլ կարող է լինել ՔՊ-ականների գերակշիռ մեծամասնությունը՝ հաշվի առնելով թե՛ նրանց բարոյահոգեբանական նկարագիրը, թե՛ այլ հանգամանքներ: Բոլոր դեպքերում փաստն այն է, որ Հայաստանը հայտնվել է իրենց հաշիվ չտվող թմրամոլների ձեռքում, ինչի պատճառով էլ պետականությունը այսպես սրընթաց անկում է ապրում՝ հույսի նշույլ չթողնելով:
Այս նյութը դիտել են - 162 անգամ