Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը2024-11-22 10:38:00
Ինչպես հայտնի է, նախօրեին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը մտադիր է վայր դնել մանդատը: Հայտնի է դարձել, որ նա արդեն իսկ մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանին:
Սրան զուգահեռ չեն դադարում խմորումները ՔՊ-ական մեկ այլ պատգամավորի՝ Հովիկ Աղազարյանի շուրջ. նրան փորձում են ստիպել մանդատը վայր դնել, բայց դատելով ամենայնից՝ դեռևս այնքան էլ լավ չի ստացվում նրա դիմադրւթյունը կոտրել: ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում պատգամավորը հայտարարել է, որ մանդատը վայր կդնի միայն այն դեպքում, եթե Արգիշտի Քյարամյանը անուններ հնչեցնի: Ինչպես հայտնի է, Քյարմայանն ԱԺ-ում Աղազարյանի հետ բախմանը հայտարարել էր, որ իրեն միջնորդում են Աղազարյանի որդուն առնչվող գործով:
Ակնհայտ է, որ Կառավարությունում տեղի ունեցած վերջին կադրային ջարդի տրամաբանական շարունակության հետ գործ ունենք, բայց այս անգամ արդեն ԱԺ-ում: Փաշինյանը, ըստ երևույթին, որոշել է թարմացնել ոչ միայն սեփական կաբինետը, այլև խմբակցությունը՝ ձերբազատվելով որոշ ՔՊ-ականներից:
Ավելին՝ սեփական թիմի առանձին անդամների անվան հետ նա սկսել է անձամբ խաղալ: Օրինակ՝ մամուլը օրերս գրել էր, որ Փաշինյանն իր մի շարք թիմակիցներին ևս ստիպել է նարկոթեստ հանձնել՝ հասկանալու՝ է՛լ ովքեր են,որ թմրանյութերի հանդեպ սեր ունեն:
ԱԺ-ում փոփոխությունների գնալու նպատակը կառավարությունում կատարած փոփոխություններից ստացվելիք քաղաքական կապիտալն անշրջելի դարձնելն է ու համապարփակ փոփոխությունների տպավորություն թողնելը: Հերթական ընտրություններին մնացել է մի տարուց մի փոքր ավել:
Այս նյութը դիտել են - 272 անգամ