Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս
2024-11-22 12:58:00

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց տրամադրվող արտոնությունների մասին։
Այսպես, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանում մշտական բնակության վայր ունեցող և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզիկական անձը կարող է առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով Հայաստան ներմուծել 5000 եվրոն չգերազանցող արժեքով անձնական օգտագործման ապրանքներ՝ ՀՀ կառավարության սահմանած բնաիրային չափերը չգերազանցող քանակներով։
Հայաստան ժամանելիս անձը կարող է արտոնությամբ ներմուծել կենցաղային և անձնական օգտագործման սարքեր` յուրաքանչյուր տեսակից 2 հատ, անձնական գործածության իրեր՝ յուրաքանչյուր տեսակից 10 հատ և այլ տնային գույք՝ յուրաքանչյուր տեսակից 6 հատ:
Արտոնությունից անձը կարող է օգտվել երեք տարվա ընթացքում մեկ անգամ:
Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց համար Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց տրամադրվող արտոնությունների ուղեցույցը՝ այստեղ։
Մանրամասները ներկայացված են տեղեկատվական հոլովակում։

Այս նյութը դիտել են - 237 անգամ