«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում2024-12-02 23:58:00
Ավանի դատարանում «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով օրերս կայացած անդրանիկ նիստը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, ևս մեկ անգամ ի ցույց դրեց Հայաստանում արդարադատության իրական վիճակը:
Ինչպես հայտնի է, գործով անցնում են «Չաղ Ռուստամ» մականվամբ հայտնի կրիմինալ հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանն ու Աշոտ Կուրեղյանը որպես մեղադրյալներ:
Ի դեպ՝ «Չաղ Ռուստամը», որ շարունակում է հերքել իր՝ սպանության պատվիտարու լինելու հանգամանքը, դատաարանին խնդրել էր փոխել խափանման միջոցը, կիրառել ստորագրությունը՝ չհեռանալու մասին՝ ասելով.«3 հատ անչափահաս երեխա ունեմ, ծնողներս վատառողջ են, խնդրած կըլնեմ՝ ինձ տուն թողեք, ես գնամ տուն։ Էդ դեպքից անցել ա 2 ամիս, ինձ առևանգել են, չեն կալանավորել։ Առևանգել են, էդքան բան»։
Իսկ «Ֆազը» անչափահաս երեխաներ չունե՞ր, վատառողջ ծնողներ չունե՞ր, իր ընտանիքի կերակրող ձեռքը չէ՞ր, ինչո՞ւ պատվիրեցիր սպանությունը, իսկ հիմա ցինիկաբար խնդրում ես դատարանին քեզ տուն թողնել մի դեպքում,երբ ապացույցների պակաս չի զվացվում՝ փաստող մեղավորությունդ:
Ոչ պակաս հետաքրիր է ստացվել «Չաղ Ռուստամի» մուտքը դատարանի դահլիճ: Այնքան ուրախ է մուտք գործել դահլիճ, ասես ոչ թե դատարան, այլ ստրիպտիզ կլուբ է մտնում ուղիղ ԱԱԾ դաչաներից՝ այլ ոչ թե «պադվալից»: Հենց միայն սա բավարար է՝ ֆիքսելու իրերի իրական դրությունը: Ի սկզբանե գիտե՞ր, որ մի քանի ձևական դատական լսումներից հետո իշխանությունների հետ կապված դատավոր Մասիս Մելքոնյանի թեթև ձեռամբ տուն է ուղարկվելու՝ ընդամենը տնային կալանքի ենթարկվելով, թե՞ երջանիկ էր, որ իր միսիան այլևս կատարել է՝ տալով սպանության պատվերն ու մի կողմ քաշվելով:
Բոլորն էլ գիտեն՝ փաստերի պակաս չկա՝ հաստատապես պնդելու, որ «Չաղ Ռուստամը» կատարել է իշխանական շրջանակների պատվերը. «Շիշ բռնողն» է կոնկրետ կագնած այս ամենի հետևում, իսկ բացի նրանից կանգնած են նաև նախկին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, . այլ բարձրաստիճան ոստիկաններ, ինչպես նաև շրջանառվում է նույնիսկ Սամվել Ալեքսանյանի՝ «Լֆիկի» անունը: Ահա այս խմբակը, Փաշինյանի օգնական Դավիթ Գրիգորյանի հետ միասին, ճնշում են բանեցնում դատարանի վրա՝ «Չաղ Ռուստամի» կաշին փրկելու համար: Անում են դա՝ իրենց շահերից ելնելով, քանի որ վախենում են, որ «Չաղ Ռուստամը» կարող է «փուռը տալ» այն բոլոր իշխանավորներին, որոնք կանգնած են «Ֆազի» սպանության հետևում:
Այո, «Ֆազը» չկա, բայց նա իրենից հետո թողել է անուն ու բարի համբավ՝ ապացուցելով, որ իզուր չի ապրել իրեն հատկացված կյանքը, մինչդեռ եթե վաղը «Չաղ Ռուստամին» ինչ-որ բան պատահի, ոչ ոք նրան լավով չի հիշելու, քանի որ բոլորը գիտեն, թե ինչ կեղտոտ հետագիծ է իր հետևից նա թողնում:
Ոչ միայն Վարդան Ղուկասյանը, այլև «USArmenianews.com»-ը ուշադրությամբ հետևելու է «Չաղ Ռուստամի» շուրջ ընթացող դատաիրավական ողջ պրոցեսին՝ արդարությանն ու ճշմարտությանը հետամուտ լինելու, իշխանությունների ով լինելը հանրությանն ի ցույց դնելու:
Այս նյութը դիտել են - 559 անգամ