Ոստիկանությունը՝ հանցագործություններ կոծկողի դերում. ի՞նչ կփոխի Արփինե Սարգսյանը2024-12-03 00:19:00
Նոյեմբերի 21-ին, երբ վարչապետ Փաշինյանը Ներքին գործերի նախարարության աշխատակազմին էր ներկայացնում նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին, վերջինս շտապել էր շնորհակալություն հատնել Վահե Ղազարյանին արդյունավետ աշխատանքի համար՝ հայտարարելով, որ համակարգում իր ունեցած փորձառությունը և Վահե Ղազարյանի գլխավորությամբ իրականացված հսկայածավալ աշխատանքի արդյունքները թույլ կտան արդյունավետ աշխատել և նոր նվաճումներ արձանագրել ներքին անվտանգության ոլորտում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության՝ պահպանելով Կառավարության կողմից որդեգրված սկզբունքներն ու այդ սկզբունքների հիմքում դրված ոգին:
Էթիկան՝ էթիկա, բայց համաձայն եք, որ էթիկայից բխած հայտարարություններն էլ պետք է իրականությանը մոտ լինեն: Օրինակ՝ հարց է առաջանում՝ կա՞ն փաստական ապացույցներ, որոնք կվկայեին Հայաստանում ներքին անվտանգության մակարդակի բարձրացման մասին:
Հանրահայտ հեղինակություն «Ֆազի սպանության մանրամասները գալիս են փաստելու, որ Սարգսյանի հայտարարությունները ոչ մի կապ չունեն իրականության հետ: Եթե ունենային, ապա այդ սպանությունը տեղի չէր ունենա հենց ոստիկանական բաժանմունքի քթի տակ: Այսինքն՝ մարդասպանները թքած են ունեցել այն հանգամանքի վրա, որ իրենցից մի քանի քայլ այն կողմ քաղմաս է գտնվում: Արդյոք բարեփոխված ոստիկանություն ունենալու դեպքում նման բան հնարավո՞ր էր, կարելի կլինե՞ր պատկերացնել: Կամ ինչպե՞ս կարող է նույն Արփինե Սարգսյանը բացատրել փաստը, որ սպանության ահազանգից հետո միայն 45 րոպե անց են «պագոնավորները» դեպքի վայր համեցել, թե՞ խնդիրը բոլորովին այլ տեղ պետք է փնտրել ու վերջապես ֆիքսել, որ «Ֆազի» սպանության գործում պետական որոշ այրերի մատնել է խառը, ինչի պատճառով է, որ Ոստիկանությունը թերակատարել է յուր առաքելությունը:
Արդեն ապրիորի կարելի է կանխատեսել, որ Արփինե Սարգսյանի օրոք համակարգն է՛լ ավելի է իջնելու, քայքայվելու: Առանց այն էլ ավերակների մեջ գտնվող սիստեմը Սարգսյանն է՛լ ավելի է փոշու ու կեղտի մեջ թաղելու, բայց ինչպես Վարդան Ղուկասյանն է ասում, որքան փլուզի, այնքան նրա վարկանիշն է ավելի բարձր լինելու: Ահա սա է պարադոքսը, որ լուծում կարծես չունի:
Այս նյութը դիտել են - 444 անգամ