Հովիկ Աղազարյանը կարող է հայտնվել քրեակատարողական գաղութում2024-12-04 13:07:00
Հովիկ Աղազարյանի թեման ՔՊ-ն մտադիր չէ փակել: Այն բանից հետո, երբ Աղազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս ՔՊ-ից ու դառնում անկախ պատգամավոր՝ խոստանալով իրեն խելոք պահել, Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հասկացրել է, որ մտադիր չէ նախկին թիմակցին հանդուրժել ու անելու է ամեն ինչ՝ նրան մանդատից զրկելու համար: Իր այդ որոշումը Փաշինյանը պայմանավորել է Աղազարյանի կողմից գործված անթույլատրելի արարքներով՝ վերաբերող թե՛ հանրային բարոյականության նորմերին, թե՛ նույիսկ ազգային անվտանգությանը. Աղազարյանի հեռախոսի՝ Փաշինյանի սեղանին հայտնվելն է դարձել այս ամենի պատճառը:
Սիրուհի ունենալը հանցանք չհամարող Հովիկ Աղազարյանի վիճակն իսկապես շատ վատ է, և եթե այսպես շարունակվի, ապա նա կարող է հայտնվել նույնիսկ գաղութում՝ անկախ նրանից՝ կլինե՞ն դրա համար հիմքեր, թե՞ չեն լինի:
Ինչո՞ւ է Փաշինյանը կոնկրետ այս հարցի վրա ֆիքսվել:
Փաշինայնի նպատակը մյուսներին դաս տալն է ու փաստելը, որ ոչ ոքի չի կարող ներվել, եթե նույնիսկ իր հանրային խոսքում իրեն թույլ տա բաներ, որոնք թիմի քաղաքական շահի տեսանկյունից կարող են թվալ կասկածելի: Այսինքն՝ Փաշինյանը փորձում է ներկուսակցական դիսցիպլինան ամրապնդել:
Սա նշանակում է, որ բոլոր ՔՊ-ականներին ամեն բան կարող է ներվել միայն այն դեպքում, եթե հավատարիմ մնան թիմային ուղեգծին, հակառակ դեպքում «ջրի երես դուրս կգա» ամբողջ կեղտը՝ դրանից բխող հետևանքներով: Բայց թե որտե՞ղ է այստեղ դեմոկրատիան, մնում է շատ մեծ հարցական:
Այս նյութը դիտել են - 569 անգամ