ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներով է սպառնացել Ռուսաստանին
2016-02-24 02:25:00

 
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմն այն կարծիքն է հայտնել, որ Ռուսաստանը չի խախտի Սիրիայի հարցով ձեռքբերված համաձայնությունն ու հրադադարը: 
Այս մասին գրում է Washington Post-ը:

Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը, սակայն, հայտարարել է, որ իրենք պահուստային պատժամիջոցներ են պատրատում Ռուսաստանի դեմ, որոնք կարող են կիրառվել այն դեպքում, եթե վերջինը հրաժարվի հետևել Սիրիայի հարցով ձեռքբերված համաձայնությանն ու հրադադարի ռեժիմ պահպանի այնտեղ:

«Մենք բազմիցս նշել ենք, որ Ռուսաստանի մասին դատում ենք ոչ թե նրա խոսքերով, այլ գործով: Ավելի հստակ լինելու համար նշեմ, որ մեր գործողություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ:
Այնուամենայնիվ, բացառված չէ, որ Ռուսաստանն, ով ներառվեց այս հակամարտության մեջ որպես դիկտատորի աջակից և պաշտպան, կարող է մոլորվել ճահճում: Եթե վերջինը չփոխի իր կուրսն, իր գործողությունները կշրջվեն իր դեմ»,- նշել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
 
mamul.am
 
Այս նյութը դիտել են - 1499 անգամ