Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham2024-12-05 16:56:00
168.am
Դեկտեմբերի 2-3-ը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանը, որի ընթացքում քննարկվել են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 12-14-րդ համատեղ պարբերական զեկույցները:
Նստաշրջանին ՀՀ-ից մասնակցել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Համացանցում տարածվող տեսանյութերից պարզ է դառնում, որ զեկուցող Յունգ Քամ Ջոնը իբրև թե որոշ մտահոգություններ է հայտնում, թե կոմիտեն տեղեկատվություն է ստացել այն մասին, որ Հայաստանում այնպիսի անձանց հուշարձաններ են տեղադրվել, ինչպիսին Գարեգին Նժդեհն է։ Ըստ զեկուցողի՝ նա «համագործակցել է ֆաշիստական ռեժիմի հետ և հանցագործություններ է կատարել մարդկության դեմ»։
Զեկուցողի խոսքով, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Նժդեհը կարևոր է հայ ժողովրդի համար։ Նա հայկական պատվիրակությանը խնդրել է պարզաբանել, թե Հայաստանում դպրոցական ծրագրերն ինչպե՞ս են անդրադառնում պատմության բոլոր հարցերին, նպաստում հանդուրժողական, առանց խտրականության միջավայրի ձևավորմանը։
Վահան Կոստանյանը փորձել է արդարանալ զեկուցողի, այսպես կոչված, մտահոգություններին ի պատասխան, ըստ էության, ընդունելով Յունգ Քամ Ջոնի որակումը Գարեգին Նժդեհի վերաբերյալ։
Այս նյութը դիտել են - 655 անգամ