Գեղամ Նազարյանի վարքը ստիպում է հեռուն գնացող հետևություններ անել
2024-12-06 10:53:00
Հրապարակներում իր որդուն սպանելու համար Նիկոլ Փաշինյանին բաց մեղադրանքներ ներկայացրած Գեղամ Նազարյանը «դոշ է տվել» Փաշինյանի համար ու հայտարարել, թե անհիմն ու շատ սխալ է Փաշինյանին կամ ՔՊ-ին դավաճան համարել: Ավելին՝ մոռանալով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունն այն մասին, որ կարող էր պատերազմ չլիներ՝ Նազարյանն ասել է, որ խաբում են բոլոր նրանք, ովքեր ասում են, թե Փաշինյանը բերեց պատերազմ, և որ եթե ՔՊ-ն չլիներ իշխանություն, պատերազմ չէր լինի: Կլիներ ցանկացած դեպքում, քանի որ, ըստ Նազարյանի, խնդիրները թաքնված են նախորդ 30 տարվա հորձանուտում:
Սա կատարյալ խայտառակություն է ու բնորոշում է այն, թե ինչպիսին կարող է լինել մարդը տարբեր իրավիճակներում:
Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ էր Նազարյանը հրապարակներում Նիկոլ Փաշինյանին իր որդուն սպանելու համար մեղադրում ու հայտարարում, որ հենց Փաշինյանը պատերազմ բերեց, որ չկորցնի իշխանությունը: Դեմագոգիայո՞վ էր զբաղվում:
Կամ ինչով կարող է հիմնավորել Նազարյանն իր այն խոսքերը, թե Փաշինյանը չունի պարտության հետ ոչ մի կապ, եթե հայտնի է, որ առնվազը հոկտեմբերին Երևանին եղել էր առաջարկություն՝ կանգնեցնելու պատերազմն ու նույնիսկ Շուշին պահել վերահսկողութան տակ, բայց Փաշինյանը մերժել էր Մոսկվայի առաջարկն ու շարունակել զոհեր տալ:
Ցավալի է տեսնել, որ երբեմնի արմատական ընդդիմադիր գործիչը, որ համարվում էր զոհվածների ծնողների հավաքական կերպար, այսօր «դոշ է ծեծում» մի ուժի համար, որի պատճառով է բացառապես, որ հայ ժողովուրդն այսօր այս վիճակում է գտնվում: Պետք է լրջագույն հետևություններ անել այս ամենից՝ նկատի ունենալով հատկապես ընդդիմության տապալված պայքարի փաստը՝ հանուն իշխանափոխության, որի մասին, ի դեպ, իրենք՝ ընդդիմադիր պատգամավորներն են այլևս բաց խոստովանում:
Այս նյութը դիտել են - 384 անգամ