Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
2024-12-08 01:58:00
 
Մամուլում հայտնվել են տեղեկություններ այն մասին, թե ինչով է ներկա պահին զբաղվում ՌԴ-ում վերջերս ՀՀ դեսպան նշանակված Գուրգեն Արսենյանը, որ հայտնի էր դարձել հայ հանրությանը հատկապես իր հակառուսական հայտարարություներով ու Մոսկվայի դեմ հնչեցրած հոխորտանքներով:
Մասնավորապես՝ պարզվում է, որ նա այնտեղ զբաղված է իշխանությունների համար անցանկալի համարվող անձանց ցուցակ կազմելով, նրանց ու Հայաստանի միջև կապերը խզելով. բազմաթիվ հայազգի ազդեցիկ գործիչներ ու դեմքեր՝ տարբեր ոլորտներ ներկայացնող, Արսենյանի թեթև ձեռամբ առաջիկայում չեն կարողանալու Հայաստան մտնել:
Սովորաբար երբ խոսվում է սփյուռքի մասին, նկատի է առնվում ավանդական սփյուռքը, բայց պետք չէ մոռանալ, որ կոնկրետ ՌԴ-ում սփյուռքը գլխավորապես ամրապնդվել ու ազդեցություն է ձեռք բերել սովետական ու պոստսովետական տարիներին՝ դառնալով երկու երկրների միջև յուրատեսակ կամուրջ:
Ահա հենց այդ կամուրջը խարխլելուն կամ քանդելուն էլ հենց միտված են Արսենյանի գործողությունները, որոնք մտնում են գլոբալ հայկական սփյուռքի հանդեպ իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանության մեջ:
Երևի հասկանալով, որ Զարեհ Սինանյանը միայնակ չի կարողանում սփյուռքի հարցրերը լուծել՝ ՔՊ-ական իշխանությունը նրան օգնող ձեռք է ուղարկել՝ սփյուռքի մնացած ուժերը ևս ջլատելու ու Հայաստանի հետ հարաբերություները ոչնչացնելու:
Պատճառը պարզ է՝ բացի այն, որ Նիկոլ Փաշինյանը լուծում է իր իշխանության ամրապնդման հարցը, նա նաև կատարում է իրեն վերջերս գիրք նվիրած Էրդողանի այն հրահանգները, որոնց վերջնանպատակը Հայաստանի ձևի ու բովանդակութան ոչնչացումն է, իսկ դրան հասնելու ամենակարճ ճանապարհը սփյուռքից մեկուսանալն է կամ այն տեսակավորելը:
Այս նյութը դիտել են - 636 անգամ