ՔՊ-ում վտանգավոր համաճարակ է. փլուզման վտանգ է առաջանում
2024-12-13 15:33:00
Հովիկ Աղազարյանի սկանդալը դեռ չմարած՝ հայտնի է դարձել, որ ՔՊ-ն լքելու լրջագույն մտադրություններ ունի մեկ այլ ՔՊ-ական ևս՝ Հակոբ Ասլանյանը: ՔՊ-ում արդեն իսկ հասցրել են մեկնաբանել Ասլանյանի՝ ՔՊ-ում գործունեությունը 1 ամսով սառեցնելու վերաբերյա որոշումը՝ այն որակելով՝ դավաճանություն: Միաժամանակ նա հայտարարել է, որ անկախ ամեն ինչից, չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը, ինչը «թարգմանաբար» նշանակում է, որ մտադիր է դառնալ անկախ պատգամավոր:
Տարբեր տարիքային խմբերին պատկանող ու տարբեր համարում ունեցող ՔՊ-ակաների շուրջ ծավալվող այս էպոպեան կլիներ գուցե զվարճալի, եթե չլիներ մի շատ կարևւոր հանգամանք. եթե այս տենդենցը շարունակվի, ապա ՔՊ-ն կարող է նույնիսկ ԱԺ-ում կորցնել սահմանադրական մեծամասնությունը, և սա՝ այն դեպքում, երբ ընտրությունները բնավ սարերի հետևում չեն:
Իսկ ի՞նչ կլինի, եթե ՔՊ-ն կորցնի սահմանադրական մեծամասնությունը հարցի պատասխանը մխիթարիչ չէ իշխանությունների համար, քանի որ շնորհիվ հենց դրա է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այսքան տարի կարողացել է փորձություններին դիմակայել: Ասել կուզի՝ պրոցեսի գինը Փաշինյանի իշխանությունն է, և պետք է նկատել, որ ՔՊ-ում «Ունքը սարքելու փոխարեն կարող են աչքը հանել»:
Ինչպես հայտնի է, թե՛ Հովիկ Աղազարյանի, թե՛ Զեյնալյանի շուրջ տեղի ունեցածը մեկնաբանվեց որպես ինքնամաքրման պրոցես, բայց ակնհայտ է, որ այդ ինքնամաքրումը կարող է չափազանց թանկ արժենալ իշխանությունների համար, հետևաբար՝ նրանք ստիպված են լինելու որոշակի վերանայումներ անել իրենց ծրագրերում, եթե չեն ցանկանում կործավել:
Ընդդիմության համար կարող է շանս ստեղծվել, բայց հարցն այն է, թե արդյոք ընդդիմադիրները կշտապեն առիթից օգտվել, թե ոչ:
Այս նյութը դիտել են - 479 անգամ