Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը2024-12-13 17:36:00
Հայաստանի ԱԳՆ-ում դեկտեմբերի 12-ին անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 5-րդ գլոբալ ֆորումի» մասին ԱԳՆ 5 էջանոց տեղեկանքում որևիցե բառ տեղ չի գտել Հայոց ցեղասպանության կամ Արցախում տեղի ունեցած ցեղասպանական ակտի մասին:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Արարատ Միզրոյանի կողմից ղեկավարվող կարևորագույն պետական գերատեսչությունը նման քայլի դիմել՝ փաստացի փորձելով չբարձրաձայնել Հայոց ցեղասպանության ու Արցախում տեղի ուենցած էթնիկ զտման մասին, կոծկել:
Սա ակնհայտորեն պայմանավորված է այն ուրացման քաղաքականությամբ, որ Հայաստանը վարում է 2018-ից ի վեր՝ փորձելով հնարավորինս հաճոյանալ Թուրքիային: Այդ դեպքում ի՞նչ իմաստ կար՝ Երևանում նման ֆորում անցկացնելու, եթե ցեղապսանված ժողովրդի պետության ԱԳՆ-ն պետք է նման կապիկություններով զբաղվի:
Անկասկած, ֆորումի արտասահմանցի հյուրերը խոսել են Հայոց ցեղապանության մասին՝ դա համարելով փաստ ու պնդելով, որ մեր կողքին են, բայց դա ոչինչ է, եթե պետությունդ վարում է ուրացման քաղաքականություն. Միրզոյանի ձեռքը ճար լիներ, ադրբեջանցիների «ցեղասպանության» թեման կարծարծեր:
ԱԳՆ վայ տեղեկագիրը դոկումենտալ ապացույց է այն բանի, որ Հայաստանում իշխող խմբակը Թուրքիայի կողմից վարձված ոհմակ է, որի բուն նպատակը հայ ժողովրդին «գենետիկ» վերափոխման ենթարկելն է, Թուրքիայի ազգային շահերը սպասարկող առաջնահերթությունների սպասարկումը ու դրա հետ մեկտեղ նաև հայկական սփյուռքի ու պետության միջև սեպ խրելն այնպես, որ հետո այն հանել չլինի:
Նրանք, ովքեր կարծում են, թե վարելով թուրքերին չգրգռող քաղաքականություն՝ հնարավոր կլինի ստանալ նրանց բարեհաճությունը, թող հիշեն Զոհրապի դառը ճակատագիրը. Թալեաթի ուղիղ հրամանով սպանվելուց մեկ օր առաջ նրա հետ դինջ նստած նարդի էր խաղում՝ ունենալով նրա հետ եղբայրական հարաբերություններ:
Այս նյութը դիտել են - 524 անգամ