Հեծանվային տրագիկոմեդիա՝ Ժաննա Անդրեասյանի կատարմամբ2024-12-17 14:07:00
Հանրային քնարկման է ներկայացվել «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
Դրա շրջանակներում ԿԳՄՍՆ-ն խրախուսելու է, որպեսզի ոչ միայն դպրոցականների շրջանում հեծանիվ վարելը խթանվի, այլև բարձրագույն և մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների սովորողներն ու աշխատակիցները սկսեն հնարավորինս շատ հեծանիվ վարել: Այդ նպատակով նախատեսվում է պետական բյուջեի հաշվին սուբսիդավորել հեծանիվ ձեռք բերելու նպատակով ձևակերպվելիք վարկերը:Առաջարկվում է մինչև 300.000 դրամ տրամադրվող վարկով ձեռք բերել սիրողական դասի հեծանիվ: Վարկի մարման ժամկետն է մինչև 120 ամիս, սուբսիդավորման ժամկետը՝ մինչև 36 ամիս:
Թե որքան կնստի այդ սուբսիդավորումը հարկատուների վրա, դեռևս վաղ է ասել, բայց որ այս ամենն արդեն նմանվում է կոմեդիայի, փաստ է:
Հայաստանում հեծանիվի թեման իշխանությունները սկսեցին ակտիվորեն շրջանառել այն բանից հետո, երբ Փաշինյանն ու կինը սկսեցին հեծանիվով տեղաշարժվել ու այդ ամենը փիառային նպատակներով օգտագործել: Փաշինյանի մոտ հանկարծ հայտնաբերվեց հեծանիվ վարելու այնքան մեծ մոլուցք, որ նա սկսեց հեծանիվ վարել նաև աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքներում , հայաստանյան դժվարահաս վայրերում ու սարերում: Կան բազմաթիվ վարկածներ, թե ինչու հենց հեծանիվը դարձավ քաղաքական արտահայտչամիջոց, բայց շատերի պնդմամբ՝ Փաշինյանը հեծանիվին տուրք տվեց իր դրսի տերերի պատվերով. ասում են որոշակի սիմվոլիզմ կա այս ամենում:
Բայց բացառված չէ, որ Ժաննա Անդրեասյանի այս նախագիծը կամ առաջարկությունն ունի միանգամայն նյութական կամ նույնիսկ ապագաղափարական դրդապատճառներ: Հնարավոր է, որ ՔՊ-ի հետ սերտորեն աֆիլացված ինչ-որ մի բիզնեսմեն որոշել է զարկ տալ հեծանիվների վաճառքին Հայաստանում՝ այդ նպատակով օգտագործելով բյուջեի հնարավորությունները: Համարել սա զուտ փիառային քայլ թերևս մի փոքր դժվար կլինի, քանի որ հայաստանյան հասարակությունում «կանաչ» գաղափարները պոպուլյար չեն ներկա պահի դրությամբ:
Բոլոր դեպքերում , եթե իսկապես կա նպատակ՝ բարելավելու մարդկանց առողջությունը, ապա ավելի լավ կլիներ, եթե բյուջետային միջոցներն ուղղվեին առողջապահության ոլորտի զարգացմանն ու բժշկության որակի, մատչելիության բարձրացմանը:
Այս նյութը դիտել են - 103 անգամ