Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
2024-12-24 14:58:00

«USArmenianews.com»-ին բացառիկ տեղեկություններ են հասել, որ, վերջերս, Լոս Անջելեսում Վարդան Ղուկասյանի պատվին ու նրա մասնակցությամբ համայնքի ազդեցիկ դեմքերից մեկին պատկանող Porter Ranch քաղաքում գտնվող առաձնատանը անցկացվել է փակ, գաղտնի ճաշկերույթ-հավաք, որին իրենց մասնակցությունն են բերել բիզնես աշխարհի հայ և հրեա ազդեցիկ դեմքեր՝ ինչպես նաև ամերիկացի բարձրաստիճան երկու զինվորական:

 Հանդիպման մասնակիցներից վերցվել են հեռախոսները, չեն եղել հսկող տեսախցիկներ, որպեսզի կանխվի տեղեկատվական հնարավոր արտահոսքը: 
Քննարկման առարկա է դարձել, մասնավորապես, հայաստանյան ներքաղաքական վիճակն ու սպասվող արտահերթ կամ հերթական ընտրությունների հարցը: 
Համայնքում կշիռ ունեցող ու կայացած գործարարները հանձն են առել ընտրություններում հովանավորել Վարդան Ղուկասյանին:
Նրանք ցանկություն ունեն ներդրումներ անել, բիզնես ծավալել Հայաստանում, այնինչ երկրի շուրջ ստեղծված ներքին ու արտաքին ներկայիս վիճակը թույլ չի տալիս տնտեսությունը զարգացնել. Հայաստանում. ներդրողը պաշտպանված չէ, ազատորեն չի կարողանում ընդլայնել բիզնեսը, դաշտը փաստացի մոնոպոլիզացված է՝ չնայած այն փաստին, որ 2018-ին հեղափոխականները խոստանում էին վերջ տալ հատկապես այս իրավիճակին՝ արձանագրելով, որ բիզնեսի առաջ ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով է Հայաստանը վերածվել թերզարգացած ծակուռի:
Չնայած «USArmenianews.com»-ին հայտնի են դարձել հայ և հրեա գործածարների կոնկրետ անուններ, որոնք մասնակցել են այդ փակ հավաքին, սակայն ձեռնպահ կմնանք դրանք հրապարակելուց՝ ելնելով անվտանգային նկատառումներից:
Նշենք, որ միջոցառման մասնակիցների ու հատկապես Վարդան Ղուկասյանի անվտանգության ապահովումն իրականացվել է հույժ բարձր մակարդակով, նաև ոստիկանական ուժերի մասնակցությամբ՝ պայմանավորված այն հանգամանքով նաև, որ հանդիպմանը ներկա են եղել բարձրաստիճան ամերիկյան զինվորականներ:
Նշենք, որ հանդիպմանը քննարկվել են նաև աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական սպեկտրին առչնվող լրջագույն հարցեր:
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը եթե նպատակահարմար կհամարի առանձին անդրադարձ կատարել մանրամասներին ու հավելյալ տեղեկություններ հաղորդել, ապա կանի դա իր եթերներից մեկում, իսկ «USArmenianews.com»-ը պարզապես ցանկացավ որոշ բացառիկ տեղեկություններով կիսվել իր ընթերցողի հետ: Բավական բացառիկ իրադարձություն է, որ իր ազդեցությունն է թողնելու նաև ՀՀ ներքաղաքական կյանքում:
Ի դեպ՝ առաջիկայում սպասվում է նոր հավաք, որը կլինի նախորդի նման փակ ու կոնֆիդենցիալ: Քննակվելու են նույնքան լուրջ հարցեր՝ լուրջ մարդկանց մասնակցությամբ, որքան և առաջին միջոցառման ժամանակ:
 
Այս նյութը դիտել են - 637 անգամ