«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան2025-01-07 15:48:00
Հայկ Մարտիրոսյան
Ըստ էության Ալիևը խոստովանել է բառացիորեն այն` ինչը ես արդեն երկու տարի է` գրեթե ամենօրյա ռեժիմով կրկնում եմ.
որ չի լինելու խաղաղություն:
Լինելու է հարձակում` Սյնիքի գրավման նախնական փուլով: Որից հետո լինելու է Հայաստանի Հանրապետության վերացում:
Հետաքրքիր է, որ Ալիևը այլևս անգամ չի էլ մըահոգվում այն հանգամանքով, որ, ըստ էության, իր սատրապի` Նիկոլ Փաշինյանի` հայերին ձրի վաճառվող քարոզչությունը, թե խաղաղություն է լինելու` հօդս է ցնդում սրանով:
Իսկ դա նշանակում է, որ արդեն այլևս անգամ Նիկոլ Փաշինյանը պետք չէ իրեն, որովհետև ողջ Հայաստանի ռազմական գրավման պլանը պատրաստ է և մոտ է այն իրականացնելու օրը:
Հետևաբար, ի սկզբաբէ սուտ դուրս կգա Փաշինյանը, թե արժանահավատության շղարշով կվաճառի կեղծիքը սեփական ցեղախմբին` այլևս կարևոր էլ չէ:
Ոչինչ այլևս կարևոր չէ:
Ինչպես ասել էի` վերջը մոտ է:
Թող կործանվի գրողի ծոցը, քանի որ դա հենց իր` կործանվողի երազանք է, որի համար կործանվողն ինքը որևէ ջանք չի խնայել: Լինի 100 տարի առաջ, թե վերջին 34 տարիների ու հատկապես վերջին 4 տարիների ընթացքում:
Արժանի է կործանման և այլևս անխուսափելիորեն կործանվելու է: Իսկ լավատես քաղաքական ֆանատիկոս-աղանդավորները ու մնացած խաժամուժը թող շարունակի կարծել թե ինքը պայքարում է, երկիր է փրկում, կամ էլ թե որևէ մեկը որևէ մեկին որևէ բան կարող է «թույլ չտալ»:
Չկա պայքար, չի լինելու պայքար: Չկա երկիր, չի լինելու երկիր:
Կար հայրենիք`չկա և այլևս չի լինելու հայրենիք:
Այս նյութը դիտել են - 765 անգամ