Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում2025-01-09 12:10:00
Ալիևի վերջին հայտարարություններին հարցարույցի տեսքով արձագանքելուց զատ Նիկոլ Փաշինյանը բավական հետաքրքիր հրապարակում է արել «Տելեգրամում»՝ Ադրբեջանին ներկայացնելով իր առաջարկները, որոնց մեջ ամենէականը վերջին կետն է. ի թիվս այլ՝ վաղուց հայտնի առաջարիկների, Փաշինյանն առաջարկել է Բաքվին լուծարել Մինսկի խումբը:
Մինսկի խմբի լուծարման ջատագովը, ինչպես հայտնի է, Ալիևն է. 44-օրա պատերազմից հետո դա ադրբեջանական հիմնական նարատիվներից մեկն է, որին հայաստանյան իշխանությունները կարծես թե վարանում էին հստակորեն արձագանքել: Հիմա, փաստորեն, որոշել են հստակեցնել իրենց դիրքորոշումն ու ընդառաջ քայլ անել:
Ադրբեջանը, որ ցանկանում է լուծարել Մինսկի խումբը, այդ քայլով փորձելու է հավերժորեն փակել արցախյան հիմնախնդրի էջն ու, ըստ էության, առաջ բերել Հայաստանի Հանրապետության լուծարման օրակարգը. թուրքերի վերջնական նպատակը Կովկասում հայկական պետության ոչնչացումն է:
Նիկոլ Փաշինյանը, որ իր տելեգրամյան գրառմամբ փորձել է ձևանալ իբրև լեզու ունեցող, հասկացե՞լ է հեռահար նպատակները՝ Մինսկի խմբի լոծարմանը վերաբերող: Եթե այո, ապա ինչո՞ւ է համաձայնվում բավարարել Բաքվի այդ պահանջը:
Կասեն՝ զիջելով այդ հարցում՝ իշխանությունները փորձում են կանխել նոր պատերազմը, բայց հայտնի է, որ նոր պատերազմի մասին անոնսող Ալիևի պահանջները վերաբերում են հիմնականում «Զանգեզուրի միջանցքին», Սահմանադրության փոփոխությանն ու «Արևմտյան Արդբեջան» ազերի փախստականների վերադարձին: Արդյոք ՔՊ-ում այնքան միամիտ են, որ կարծում են, թե փակելով Մինսկի խումբը՝ կարող են համոզել Ալիևին հրաժարվե՞լ իր պահանջներից, իսկ գուցե սա նույն Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է՝ պատերազմի սպառնալիքների ներքո օգնել ՔՊ-ական իշխանությանը բավարարել Բաքվի պահանջները, որպեսզի հասարակության հակազդեցությունն այդ զիջումներին լինի մինիմալ:
Շատ հնարավոր է. 44-օրյա պատերազմ տեսած հասարակությունը չի կարող բացառել վերոգրյալի հավանականությունը կամ հավատալ Փաշինյանի «դուխով» գրառումներին, որոնցից իրականում նոր արյան հոտ է փչում:
Այս նյութը դիտել են - 171 անգամ