Մհերին դաշնակ լինելը նենց էր սազում, ոնց խաչքարի հետևում կանգնած եկեղեցին ու լեռները. էությամբ էր.Arthur Suqoyan2025-01-13 15:33:00
Ծանրա անցնում էս մի ժամը, ինչ իմացել եմ Մհերի մահվան մասին։Մտքերս հյուսվում ու հյուծվում են հիշողությունների ու ցավի շուրջ, ու ինչքան էլ փորձեցի ինձ համոզել, որ Մհերի հետ էդքան էլ մտերիմ չենք եղել, որ թեթև տանեմ, մեկա չեմ կարողանում խաբել ինքս ինձ։ Որպիսի համոզեմ սկսեցի հաշվել՝ թե քանի անգամ ենք հանդիպել, բայց կորցրի հաշիվը, երբ հիշեցի, թե ինչքան հաճախ էր գալիս բանտ ինձ տեսակցության։ Ես չկարողացա համոզել ինքս ինձ, ու ստիպված ընդունեցի իրականությունը՝ և ցավս կրկնապատկվեց, հիշեցի չորս զավակներին` քառապատկվեց.
Մտքերս հիմա պտտվում ոչ վաղ անցյալում. փորձում եմ հիշել՝ տենաս հասցրե՞լ եմ շնորհակալություն հայտնել նրան այն ամենի համար, ինչ նա արել է ինձ համար։ Հիշում եմ, թե ինչպես էր նա պաշտպանում ինձ այն ժամանակ, երբ դրա կարիքն ունեի։ Հույսով եմ, որ շնորհակալություն հայտնել եմ, կամ գոնե ցույց տվել, որ գնահատել ու ազդվել եմ։
Մհերին սիրել էի նրա մեջ եղած վառ ու քարացած հայկականության համար։ Նրա հայրենասիրությունն առանձնահատուկ էր՝ նուրբ, բայց ուժեղ: Շատ են դեպքերը, երբ մարդը նման է ինչ-որ բանին, բայց երբ մարդը նման է կուսակցությանը, առաջին անգամ եմ տեսել դա. Մհերն էր։ Մհերին դաշնակ լինելը նենց էր սազում, ոնց խաչքարի հետևում կանգնած եկեղեցին ու լեռները. էությամբ էր:
Մի ցանկություն ունեմ, որ կատարվի այն, ինչ վերջին անգամ իրար հետ հաց կիսելուց կիսվեց մեզ հետ, շատ իմիջայլոց ու թեթևությամբ, բայց երևում էր խորքում հազար անգամ պատկերացրած ու մտածած, կարծես հստակ գիտեր, որ էդ էր դառնալու Հայաստանի փրկության բանալին։Հավատում եմ Մհերին:
Խոր վշտով ցավակցում եմ Մհերի ընտանիքին, հարազատներին և բոլոր Մհերի գաղափարակիցերին:
Arthur Suqoyan
Այս նյութը դիտել են - 483 անգամ