«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյան մասին
2025-01-17 00:54:00
Վարդան Ղուկասյան
«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր երեկվա ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել իմ մասին՝ մինչդեռ լավ ու պրոֆեսիոնալ կլիներ, եթե մի քիչ ժամանակ տրամադրեր ու հայտնաբերեր, որ Ինտերպոլը վերացրել է Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված միջազգային հետախուզումը։ 
Հիշեցնեմ, որ մենք դեռ ամիսներ առաջ հայտարարել էինք, որ մանրակրկիտ ուսումնասիրելով քրեական գործերը և իմ փաստաբանական խմբի կողմից ներկայացված փաստերը, Ինտերպոլը, փաստացի, հաստատել է, որ Վարդան Ղուկասյանի հանդեպ հարուցված հետախուզումը կրում է զուտ քաղաքական բնույթ։
Այսօր զանգահարեցի «Ազատություն» ռադիոկայանի խմբագիր Սիրանուշ Գևորգյանին․ վերջինս, ակնհայտորեն, ճանաչելով ձայնս և մի քանի վայրկյան լռելով՝ ասաց, թե «չի լսվում», իսկ այնուհետև չպատասխանեց զանգիս։
Հարգելի Սիրանուշ, կարծում եմ, որ եթե միանգամից ճանաչեցիք իմ ձայնն ու «ձև տվեցիք», թե չի լսվում, հասկացաք/ընկալեցիք նաև ասելիքս․․․ «Պրոֆեսիոնալ» ձևով և շտապ հերքեք Ձեր թղթակցի, որը նույնն է՝ Ձեր ռադիոկայանի ներկայացրած ապատեղեկատվությունը։
Հարգանքներով՝
Վարդան Ղուկասյան, ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ
Այս նյութը դիտել են - 282 անգամ