Ալիևի խարանը՝ հայ ժողովրդի ճակատին. կհաջողվի՞, արդյոք, դրանից մաքրվել2025-01-17 18:47:00
Բաքվում սկսվել է ադրբեջանական բանտերում պահվող Լեռնային Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ նախկին նախագահների և քաղաքացիական անձանց դատավարությունը, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ առանձին գործընթացը։
Ալիևի ստոր ձեռագիրն ընթեռնելի է. ցանկանում է ցուցադրաբար ապացուցել հայերի նկատմամբ իր առավելությունն ու մեսիջ հղել աշխարհին առ այն, որ մտադիր է հայերի դեմ պայքարը մինչև վերջ տանել՝ հնարավորինս ստորացնելով հայ ժողվորդին, հնարավորինս ծաղրելով ու վրեժ լուծելով:
Ալիևի հետ ամեն ինչ պարզ է, քանի որ նա թշնամի է, բայց ա՛յ հայաստանյան իշխանությունների հետ ոչինչ էլ պարզ չէ կարծես:
Փաստ է, որ այս ողջ ընթացում Հայաստանի Հանրապետությունը, որը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, մատը մատին չի տվել՝ փրկելու հայ ժողովրդի ու Հայաստանի պատիվը:
Կոնկրետ Արցախի նախագահների ու այլ պաշտոնյաների մասով ոչինչ գրեթե չի արվել, ինչը, իհարկե, ունի նաև քաղաքական դրադապատճառներ. Հայաստանյան իշխանությունները մշտապես վախ են զգացել արցախյան գերյալ իշխանավորներից՝ համարելով, որ եթե նրանք տուն վերադարձվեն, ապա Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կարող է դուրս գալ իրենց վերահսկողությունից: Այս իմաստով Բաքվում ընթացող դատավարությունը, եթե կարելի է այդ պրոցեսին նման անվանում տալ, հայաստանյան իշխանությունների սրտովն է ավելի շատ, քան երևի Ալիևի:
Բոլոր դեպքերում սա համազգային ողբերգություն ու ամոթ է, խարան՝ ճակատներիս, որը մաքրել կկարողանանք միայն մի դեպքում՝ Ադրբեջանի նկատմամբ ռևանշի հասնելու, բայց թե երբ կլինի դա, դժվար է ասել կամ կանխատեսել այս հարափոփոխ աշխարհում:
Այս նյութը դիտել են - 493 անգամ