Թրամփի ազդանշանը՝ Փաշինյանին. հույսերը կարող են չարդարանալ2025-01-19 13:32:00
Մինչ ՔՊ-ականները փորձում են հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին ստորագրված փաստաթուղթը հռչակել որպես ՔՊ-ական իշխանության մեծագույն դվանագիտական ու նույնիսկ ռազմաքաղաքական հաղթանակ՝ ավետելով Հայաստանի մոտալուտ եվրոպականացման մասին, պարզվում է՝ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը Նիկոլ Փաշինյանը չի հրավիրվել, և սա՝ այն դեպքում, երբ աշխահի բազմաթվիվ լիդերներ են ներկա գտնվելու առաջիկա իրադարձությանը:
Փաստը, որ Թրամփի կողմից Փաշինայնն արհամարհվել է, խոսում է մի շատ կարևոր՝ հայ-ամերիկյան հարաբերություններում տիրող իրականությունը բացահայտող իրողության մասին:
Իրողությունն էլ այն է, որ ԱՄՆ-ի գալիք վարչակազմի համար Հայաստանը չի դիտարկվելու որպես կարևոր երկիր Կովկասում: Եթե իսկապես Բայդենի վարչակազմի ու ՔՊ-ական իշխանության միջև օրերս ստորագրված փաստաթուղթը մեռելածին չէ, ինչո՞ւ Փաշինյանը չի հրավիրվել Թրամփի երդմնակալությանը, չէ՞ որ եթե ԱՄՆ-ն իսկապես մտադիր է ռազմավարական համակործակցություն ծավալել Հայաստանի հետ, ապա պետք է ուշադրության արժանացներ Նիկոլ Փաշինյանին, որի համար Արևմուտքի հետ հարաբերություների զարգացումն ունի խիստ կենսական նշանակություն նաև ներքաղաքական իմաստով:
Պատճառներից մեկը, օրինակ, կարող է լինել այն, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակահատվածում, երբ թեկնածուների միջև ահավոր պայքար էր գնում, ՔՊ-ական իշխանությունն ընդգծված հակաթրամփյան քարոզ էր Հայաստանում տանում՝ պնդելով, թե նրա հաղթանակն ընտրություններում պրակտիկորեն բացառված է: ՔՊ-ականներից շատերը նույնիսկ չէին ցանկանում պատասխանել այն հարցին, թե ինչ են անելու, եթե, այնուամենայնիվ, այդ հաղթանակը գրանցվի: Հիմա գրանցվել է ու ՔՊ-ականներին փաստի առաջ կանգնեցրել:
Ունենալ փոխշահավետ, բեղուն հարաբերութուններ Ամերիկայի հետ երազում են բոլոր երկրները: Եթե Հայաստանին հաջողվեր իսկապես դառնալ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը, ապա բազմաթիվ կենսական, այդ թվում՝ անվտանգային հարցեր լուծված կլինեին մեր երկրի համար: Սակայն ինչ-որ բան հուշում է, որ տարբեր գաղափարական ճամբարներում գտվող Փաշինյանն ու Թրամփը չեն կարողանալու իրար հետ լեզու գտնել՝ չնայած Փարիզում վերջերս Մասկի հետ միասին լուսանկարվելուն:
Այս նյութը դիտել են - 194 անգամ