Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը2025-01-21 13:47:00
Նորմալ երկրներում, որտեղ արժևորում են սեփական պետականությունը, հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատողներին, իսկ հատկապես դրանց ղեկավարներին նույնիսկ պաշտոնաթողությունից հետո առնվազը մի քանի տարի արգելում են երկրից դուրս գալ, քանի որ համարվում է, որ այդ մարդիկ հատուկ ինֆորմացիայի կրող են, ուստի այլ երկրներում կարող են թիրախավորվել կամ կարող են թիրախավորվել նրանց հարազատները, ուստի անգամ հարազատներին արգելում են քայլ անել երկրից դուրս այնքան ժաանակ, մինչև որ կլրանա սահմանված ժամկետը՝ 5-10 տարի:
Հայաստանում, որը, ցավոք, երբեք նորմալ երկիր չի եղել, այս կարգը կարծես թե չի գործում առնվազը որոշների պարագայում:
Եթե գործեր, նույն Արթուր Վանեցյանն այսօր Հայաստանում լրատվական գործունեությամբ չէր զբաղվի՝ նախկինում հանդիսանալով ԱԱԾ պետ:
Խոսքը, մասնավորապես, «Mediahub.am» կոչված լրատվական կայքի մասին է. այն Վանեցյանինն է: Բանը հասել է նրան, որ լրատվականը սկսել է «դեսանտ իջենցնել» ԱՄՆ-ում,
հարցարզուցներ վերցնել հասարակական շրջանակներում ճանաչում ունեցող մարդկանցից: Այդ հարցազրույցների միջոցով ասես «արյուն են վերցնում» մարդկանցից, փորձում հասկանալ՝ ով ինչ տրամադրվածություն ունի, ով ում ճամբարից է, ով ում թիկունքին է և այլն:
Կարճ ասած՝ ասես զբաղված են հետախուզական գործունեությամբ՝ լրագրության քողի տակ:
Մյուս կողմից՝ ոչ պակաս խնդրահարույց է «Mediahub»-ում աշխատող լրագրողների պարագան. տարբեր լրատվականներից դուրս եկած բազմաթիվ լրագրողներ են հավաքված մի տեղում, որոնց մեծ մասի անցյալն ու լրագրողական գործունեությունը բավական խնդրահարույց է, քանի որ նրանցից շատերը, որոնց մեկիկ-մեկիկ անդրադառնալու ենք, լրագրող էլ չեն, բայց տարբեր մարդկանց դեմ գրել են ստոր նյութեր, ինչի շնորհիվ էլ թերևս արժանացել են Վանեցյանի ուշադրությանն ու խրախուսվել:
Վանեցյանը, լինելով նախկին ԱԱԾ պետ, ի տարբերություն այլ ԶԼՄ-ների ղեկավարների, անհամեմատ ավելի շատ բան գիտի, ավելի լավ է իրազեկված ամեն ինչից, բայց հատկապես հանրային գործունեություն ծավալող մարդկանց մասին. հատորներով դոսյեներ ունի ամեն մեկի վերաբերյալ և ցանկության դեպքում կարող է հսկայական ծավալի ինֆորմացիոն արտահոսք կազմակերպել ու տիրաժավորել:
Արդյոք այս ամենն իրավաչա՞փ է:
Եթե, այնուամենանիվ, «Mediahub»-ի հետ Վանեցյանը ոչ մի կապ չունի, ապա թող հերքի իր ու լրատվականի միջև կապը, իսկ եթե կապված է, ապա հարց է առաջանում՝ ինչպե՞ս է պետությունը նայում այս երևույթին, կամ ինչպե՞ս կարող է սա մեկնաբանել իր սիրելի կուսակցությունից առատորեն սնվող Սեյրանյան Սաթիկը, ինչո՞ւ մի ծպտուն չի հանում, եթե ի պաշտոնե զբաղվում է դաշտով ու կրում դրա համար պատասխանատվություն:
Վանեցյանի գործունեությունն այսօր բավական կասկածելի բնույթ է կրում, քանի որ ի դեմս նրա գործ ունենք մեկի հետ, որը ինչ-որ պահից կարող է այնպիսի տեղեկատվական ռումբեր պայթեցնել՝ ձեռքի տակ ունենալով սեփական ԶԼՄ-ն, որ ոչ մեկին, այդ թվում՝ պետությանը քիչ չի թվա, իսկ հետևանքները կարող են անդառնալի լինել:
Այս նյութը դիտել են - 335 անգամ