Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից.Էդգար Ղազարյան
2025-01-22 12:35:00
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ դառնալն ունի մի քանի նպատակ։ Արդեն որոշում է կայացվել 2027 թվականին Հայաստանի Ծանրամարտի աշխարհի առաջնություն կազմակերպելու համար, ինչը ենթադրում է հսկայական ֆինանսական միջոցների կառավարում՝ ազգային ֆեդերացիայի կողմից։
Մյուս գլխավոր նպատակը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի հեռացումն է ու այդ պաշտոնում Արայիկ Հարությունյանի ընտրությունը։ ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնում կարող է ընտրվել դրա կազմում ընդգրկված ազգային ֆեդերացիաներից մեկի նախագահը։ Այսինքն, Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը դա Արայիկ Հարությունյանի հետ միջանկյալ քայլ է՝ ՀԱՕԿ նախագահ ընտրվելու համար։
Ի դեպ, Արայիկ Հարությունյանին սպորտում առկա փողի համը հասցրել է և այդ հարցում իրեն մեծապես օգնում է Ազգային Ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանը, ով հիմա համահայկական խաղերի կազմակերպման անվան տակ սերտորեն համագործակցում է Արայիկ Հարությունյանի հետ, փաստացի հանդիսանում է նրա տեղակալը։ 
Իսկ Իշխան Զաքարյանը, ով խնդիր ունի իշխանությունների միջոցով կարճել բոլոր այն կոռուպցիոն քրեական վարույթները, որտեղ նա ուներ հստակ դատավարական կարգավիճակ, Գագիկ Ծառուկյանի երբեմնի թիմակիցն էր, և նրանից առաջ, 2000-2005 թվականներին զբաղեցրել է ՀԱՕԿ նախագահի պաշտոնը, այսինքն` ներսից գիտի կազմակերպությունը և ստանձնել է Արայիկ Հարությունյանին ՀԱՕԿ նախագահի պաշտոնում ընտրվելու և հսկայական ֆինանսական միջոցներ տնօրինելում, իսկ ընտրություններից առաջ՝ մարզաշխարհի վրա վարչական ազդեցություն ունենալու հնարավորության հարցում։
Էդգար Ղազարյան
Այս նյութը դիտել են - 191 անգամ