Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ չարենցյան սյուժեն չունի այլընտրանք
2025-01-23 10:51:00
ԱԺ-ում խոսելով իր թիմի կողմից վարվող քաղաքականության հայեցկարգի թեմայով ու հայտարարելով, թե վարում են բալանսավորման քաղաքականություն՝ Նիկոլ Փաշինյանը կրկին թիրախավորել է ազգային գաղափարախոսությունն ու ասել, որ իրենք ճամփորդում են Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից դուրս դեպի իրական աշխարհ: «Մենք առաջարկում ենք, որպեսզի մենք բոլորով՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներով, մենք մեզ հաշիվ տանք, որ ապրել ենք այդ վեպի սյուժեի մեջ և դուրս գանք էդ վեպի սյուժեից դեպի իրական Հայաստան»,- մասնավորապես ասել էր վարչապետն ԱԺ ամբիոնից:
Իսկ ո՞րն է այն Հայաստանը, որը դուրս է գնվում «Երկիր Նաիրիի» հիմքում ընկած տրամաբանությունից: 
Կյանքը ցույց է տալիս, որ նման Հայաստանի մակերեսն անգամ 29743 քկմ չի կազմում մի դեպքում, երբ իրական, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի պատկերացած Հայաստանի տարածքն առնվազը 350000 քկմ է. Մեծ և Փոքր Հայքերն են իրական Հայաստանի տարածքը, որը հայ ժողովուրդը պետք է վերակագնի պատմության որևիցե փուլում՝ միաժամանակ պարտավորված լինելով չկորցնել ներկայիս սահմաններում գոյություն ունեցող երկիրը:
Թուրքերն իրենց ազգային երազանքներով են ապրում ու պետություն են կառուցում նվաճող ազգի հոգեբանությամբ: Մենք ի՞նչ ենք անում, ավելի ճիշտ՝ ՔՊ-ն ի՞նչ է առաջարկում, համակերպվել Արցախի՝ հայոց հինավուրց հայրենիքի կորստի հետ ու սսկվե՞լ՝ սպասելով հերթական ագրեսիային:
Գուցե սսկվելը կունենար ինչ-որ իմաստ, եթե թուրքը սահմանափակեր իր ախորժակը, բայց նա չի պատրաստվում անել դա, քանի որ «Արևմտյան Ադրբեջանն» է նրա տեսլականը: Ակնհայտ է, որ եթե կա ցանկություն՝ թշնամուն դիմակալեյլու, ապա «Երկիր Նաիրիի» սյուժեի մեջ ապրելն ուղղակի այլընտրանքն չունի. Հայաստանը Մեծ Մերձավոր Արևելքի մի մաս է, իսկ այս տարածաշրջանում գործել ու գործելու է ջունգլիի օրենքը՝ ուժի իրավունքը:
Ուժեղ է նախևառաջ այն ազգը, որն ունի ուժեղ գաղափարական հիմքեր: Հայաստանն ունի այդ հիմքերը, ու հենց այդ հիմքերի ուժով էր, որ կարողացանք ազատագրել Արցախն ու այն տասնամյակներ ի վեր հայկական պահել: Հիմա ՔՊ-ն քանդում է այդ հիմքերը՝ իրականությունը գլխիվայր շուռ տալով, իսկ հանրութանն ուղղակի մնում է չուտել թունավոր կտերը՝ ապագայում վերածնվելու շանս ստանալու:
Այս նյութը դիտել են - 198 անգամ