Եթե ՄԻՊ-ն ուզում է դաշտը մաքրել ատելության խոսքից, ապա պետք է սկսի իշխանություններից2025-01-24 14:55:00
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսի հետ հանդիպմանն ուշադրությունէ դարձրել ատելության խոսքի տարածման խնդրին՝ հատկապես մտահոգիչ համարելով ատելության խոսքի կիրառումը քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե ոչ մի կասկածելի բան այս ամենում չկա, սակայն երբ հաշվի ես առնում հայ իրականությանը բնորոշ կասկածելի կողմերը, ամեն ինչ ընկնում է իր տեղը: Մանասյանը, որ իր զբաղեցրած պաշտոնի համար պարտական է բացառապես իշխանություններին, շոշափել է հստակ քաղաքական ենթատեքստ կրող խնդիր:
Բանն այն է, որ մեդիայում ատելության խոսքի անթուլատրելիության մասին միառժամանակ առաջ խոսել էր նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Հ1-ի եթերում՝ ակնարկելով, որ մտադիր են կոնկրետ քայլեր ձեռնարկել դրա սահմնափակման ուղղութամբ
Ընդ որում՝ նա բացեիբաց հայտարարել էր, որ իր մտահոգությունը կապված է իշխանությունների հասցեին հնչող քննդատությունների հետ՝ չնկատելով, որ իշխանություների կողմից հակառակ թևի ներկայացուցիչների հասցեին գեներացվող ատելության խոսքի ծավալն ուղղակի ահռելի է այսօր՝ պայմանավորված հատկապես հասարակության շրջանում ՔՊ-ի ռեյտինգի խայտառակ անկման խնդրով: Չունենալով օբյեկտիվ հակափաստարկներ՝ իշխանական քարոզիչները կա՛մ ստով, կա՛մ հայհոյանքով են հակադարձում իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին՝ հայհոյանքը քաղաքական լեքսիկոնի մաս դարձնելով:
ՄԻՊ Անահիտ Մանասյանը տեղյա՞կ է այս խնդրի մասին, թե՞ մտադիր է հետևել Տիգրան Հակոբյանի օրինակին՝ քծնելով իշխանություններին:
Իհարկե, նա էլ գիտի դաշտում տիրող իրավիճակի մասին, բայց դժվար թե խնդրին օբյեկտիվ մոտեցում ցուցաբերերելու համարձակություն ունենա, քանի որ իշխանությունները կարող են մի SMS էլ նրան ուղարկել՝ ցույց տալով բնությամբ հատկացված իր տեղը:
Եթե իշխանություններն ուզում են դաշտը մաքրել հայհոյանքից կամ ոչ նորմատիվային լեքսիկոնից, ապա պարտավոր են սկսել իրենցից ու իրենց համակիրներից, ինչը, իհարկե, նրանք չեն անի:
Այս նյութը դիտել են - 302 անգամ