Ճիշտ աշխատող ուժայինների պարագայում նման խայտառակության ականատես հնարավոր կլինե՞ր դառնալ ուղիղ Հայաստանի կենտրոնում2025-01-31 03:08:00
Մեծ աղմուկ է բարձրացրել Հանրապետության հրապարակում հայտնված անհայտ ծագմամբ մարդկանց խմբի կողմից բեմականացված հակահայկական ակցիան պատկերող տեսանյութը: Դրա ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ ակցիան կրել է կազմակերպված բնույթ:
Հակահայկական ակցիան, որի վերաբերյալ ԱԱԾ-ի տարածած պարզաբանումն առնվազը տարակուսանք է առաջացնում, ներքին անվտանգության իմաստով լրջագույն հարցերի ու կասկածների տեղիք է տալիս:
Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ ճիշտ աշխատող ուժայինների պարագայում նման բանի ականատես հնարավոր կլինե՞ր դառնալ ուղիղ Հայաստանի կենտրոնում: Եթե Ադրբեջանում նման բան տեղի ունենար, ու ինչ-որ մարդիկ սկսեին Բաքվի հրապարակում Երևանի կամ Արցախի մասին հայկական երգեր երգել, դեպքից մի քանի վայրկյան անց երգողներից կմնար միայն թաց տեղ. ադրբեջանցի ուժայիններն ուղղակի կոչնչացնեին այդ մարդկանց, իսկ Ադրբեջանում այնպիսի մի հակահայկական հիստերիա կբարձրացվեր:
Իրականում զարմանալ պետք չէ. ՔՊ-ական իշխանությունը Հանրապետության հրապարակը պղծած թուրքերի հետ հաշտ է, քանի որ խոշոր հաշվով նրանք երկուսն էլ նույն բանն են անում՝ ուղղակի տարբեր մակարդակներում:
Ինչո՞ւ պետք է արգելի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թուրքերին ինքնարտահայտվել, եթե ողջ հայ ժողովրդին պարտադրում են մտնել թուրքական օրակարգի տակ, իսկ Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեքստով է հայտարարում, թե բացի 29743-ից, հայ ժողովրդին ոչ մի այլ բան չի հասնում. «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերն են ՔՊ-ական իշխանություններն այսօր գցում:
Այս նյութը դիտել են - 92 անգամ