Պահանջում ենք ՀՀ իրավապահ համակարգից զրկել վարչապետին անձեռնմխելիությունից և ենթարկել պատասխանատվության. Մարգարիտա Խլղաթյան 2025-02-01 00:48:00
Հայաստանի հանրապետության վարչապետի հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու գործողությունը դավաճանական է և հակամարդկային։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի գերտերությունների ճնշող մեծամասնությունը, որոնցից շատերը Թուրքիայի հետ հանդիսանում են ՆԱՏՕ անդամներ։ Հարկավ, նման քաղաքակիրթ գերտերությունները առանց պատմական և իրավական հիմքի իրենց դաշնակից Թուրքիային չէին մեղադրի նման համամարդկային ծանրագույն հանցանքի մեջ։ Նշենք որ վարչապետի հանցավոր հայատյաց թրքահպատակ հայտարարությանը քննադատորեն արձագանքել է նաև «Լեմկինի» ցեղասպանությունների ինստիտուտը։ Հայաստանի հանրապետության վարչապետի այս հանցավոր հայտարարությունը, մենք՝ Լոս անջելեսաբանակ հայ համայնքը, դատապարտում ենք։
Պահանջում ենք ՀՀ իրավապահ համակարգից զրկել վարչապետին անձեռնմխելիությունից և ենթարկել պատասխանատվության։ Մարգարիտա Խլղաթյան Լոս Անջելես