Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
2025-02-01 20:18:00

Իր հերթական ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը որոշակիորեն լույս է սփռել ԱՄՆ կատարելիք իր այցի վրա՝ ասելով, որ Միացյալ Նահանգներ առաջիկա այցի շրջանակում նախատեսված չէ հանդիպում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թարմփի հետ. Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» և հանդես կգա ելույթով: «ԱՄՆ նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ։ Այս պահին ծրագրում մենք նման կետ չունենք, բայց սա շատ կարևոր այց է։ Խորհրդակցել ենք մեր գործընկերների հետ և եկել ենք այն եզրակացության, որ պետք է անպայման գնալ և մասնակցել»,- ասել է վարչապետն ասուլիսում։
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չափազանց ուշագրավ է ու լույս է սփռում ոչ միայն հայ-ամերիկյան հարաբերությունների որակին առնչվող հարցի վրա հատկապես նախագահ Թրամփի նախագահության պայմաններում, այլև ընդգծում է այն տեղն ու դերը, որ ՔՊ-ական իշխանությունը նախատեսել է Հայաստանի համար: 
Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը, ըստ մի շարք գնահատականների, ունի հակաիշխանական բնույթ, իսկ Չինաստանը, ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ է՝ մոտ 7 ամիս, ինչ չունի դեսպան Հայաստանում, և սա՝ այն դեպքում, երբ այդ երկիրը հանդես է գալիս որպես կաևորագույն ուժային կենտրոն գլոբալ մակարդակում:
Բայց սա հարցի մի կողմն է, իսկ մյուս կողմը վերաբերում է վերջերս կնքված հայ-ամերիկյան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացմանը կոչված հայտնի փաստաթղթի կնքմանը կամ, ավելի ճիշտ, դրա ուժի խնդրին և այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն իսկապե՞ս Հայաստանին նայում է ռազմավարական գործընկերոջ աչքերով, թե՞ ընդամենը գործ ունենք դիվանագիտական խաղի հետ, որը Թրամփի նախագահության շրջանում կարող է դառնալ անկարևոր:
Մի բան հստակ է՝ եթե իսկապես Թրամփի վարչախումբը ցանկություն ունենար՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ իրական հարաբերություններ ու օրակարգ կառուցելու, ապա Փաշինյանի հետ անպայմանորեն կհանդիպեր գոնե ձևի համար: Բայց ԱՄՆ նախագահը չի ցանկացել որևիցե բան ձևացնել ու, փաստորեն, հասկացնում է, թե ինչպես է վերաբերվում Փաշինյանի իշխանությանն իրականում: Այստեղ կարևոր է արձանագրել, որ խնդիրը ոչ թե Հայաստանն է որպես այդպիսին, այլ՝ Փաշինյանի իշխանությունն ու գուցե նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան աշխատող Լիլիթ Մակունցը, որի քաղաքական հայացքները երբեք չեն եղել պրոթրամփյան: Մի շարք փորձագետներ նույնիսկ կոչ են հղում Մակունցին՝ հրաժարվելու դեսպանի պաշտոնից, իսկ Փաշինյանին՝ նշանակելու ԱՄՆ-ում այնպիսի մեկին, որն ավելի ընկալելի կլինի նոր իրողությունների պայմաններում:
Լիլիթ Մակունցին, իհարկե, ոչ ոք չի ձեռնահարի, և նա կշարունակի աշխատել դեսպան նույնիսկ Թրամփի վարչակարգի օրոք, քանի որ նա իր հիմնական գործը փայլուն է կատարում՝ սպասարկելով թուրքական շահերն այնպես, ինչպես դա չի կարող անել և որևէ թուրք:
Այս նյութը դիտել են - 363 անգամ