Համասեռամոլները, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան, խոշտանգված դիակներն ու ակտիվիստները. Փետրվարի 24-ը՝ ֆեյսբուքյան տիրույթում.2016-02-24 10:21:00
Օրվա սկզբից ֆեյսբուքյան բոլոր խմբերում ակտիվորեն շարունակվեց քննարկվել Երկիր Մեդիա հեռուստաընկերության հաղորդավարի ծիծաղը, որով երեկ ողողված էր համացանցը: Պարզվեց՝ նախկին ՕԵԿ-ականները բուռն են ընդունել այդ փոքրիկ տեսանյութը, ինչի համար հեռուստաընկերությունը լսարանին տվեց պարզաբանում, իսկ հաղորդավարին՝ խիստ նկատողություն:
Օրը շարունակվեց Մովսես Երեմյանի նորությամբ: Պարզվում է՝ դերասանն ամուսնացել է: Այնուհետ բոլոր խմբերում ակտիվորեն տարածվում էր Սիրուշոյի նոր լուսանկարը՝ երեկոյան զգեստով: Մինչ բոլորը զբաղված էին զգեստի դետալներն ուսումնասիրելով, հայտնվեց նորությունը՝ Վանաձորում հայտնաբերված հոշոտված դիակի և օրեր առաջ Արարատում հայտնաբերված այրված դիակի ինքնության պարզման մասին: Սրան հաջորդեց կրթության և գիտության արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանի՝ նոր աշխատանքի մասին խորհրդավոր ու անհասկանալի ակնարկները:
Այս ամենի ֆոնին մի քանի խմբերում տարածվեց նորությունը՝ Նեպալում կորած ու հայտնաբերված ինքնաթիռի, զոհված ուղևորների, Mars կոնֆետների խմբաքանակի հետ կանչման ու Johnson & Johnson ընկերությանը 72 միլիոն դոլարով տուգանելու մասին:
Երեկոյան համացանցը ողովեց համասեռամոլների ինտրիգային 2 լուրերով՝ մեկը Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանի հայտարաությունն էր այն մասին, որ ինքը համասեռամոլ է, մյուսը՝ օրեր առաջ արված նույնատիպ հայտարարությունը Ժուժու անունով համասեռամոլից, ում պատճառով վարույթ կհարուցվի փաստաբան Գարիկ Գալիկյանի դեմ: Այս երկուսը նաև օրվա ամենաշատ մեկնաբանված լուրերն էին բոլոր խմբերում:
Համասեռամոլների թեման փոքր ինչ մեղմացավ, երբ բոլոր խմբերում տարածվեցին լուրեր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի պաշտպանության համար կազմակերպված ակցիաների, ու մեկ այլ ակտիվիստ Վարդգես Գասպարիին բռնությունների ենթարկելու, նրան հոգեբուժարան տեղափոխելու մասին:
Օրվա ավարտը ՀՀԿ-ՀՅԴ երկար սպասված կոալիցիոն համաձայնագրի ստորագրումն էր:
Այս ամենի կողքին, անպակաս էին սերիալների գովազդները, Կիևյան տորթի ու անցանկալի պզուկներից ազատվելու բաղադրատոմսերը, տարատեսակ մերսման ծառայությունների առաջարկներն ու նորաձևության վերջին ճիչերի մասին գրառումերը:
Նյութի աղբյուրը `hraparak.am
Այս նյութը դիտել են - 1480 անգամ