Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում2025-02-08 13:42:00
Արցախի դրոշի հետևից ընկած Դինուլիկը կրկին հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես՝ պարզվել է, որ Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հունվարի վերջին 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սեփական սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ՝ սեղմված բնական գազ ձեռք բերելու համար:
![](files/3f9051/15602/9c1cf44f78dcd2.jpeg)
Դինուլիկը, խախտելով օրենքը, հայտարարություն չի ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչը թերևս պայմանավորված է վախի բացակայութամբ, քանի որ եթե անգամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հետագայում պարզի, որ գործարքի ժամանակ եղել է շահերի բախում, Հայաստանի օրենսդրությունը չի նախատեսում պայմանագրի չեղարկում, ոչ էլ՝ խոշոր տուգանքներ:
Ինչպես հայտնի է, սրանից առաջ էլ Դինուլի խաղամոլ ամուսնու ծնողները հայտնվել էին Վաղարշապատում ապօրինի շինարարություն իրականացնելու սկանդալի կենտրոնում։ Սրան զուգահեռ Գասպարյանի ՔՊ-ական ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի գույքի, եկամուտների հայտարարագրում հայտնաբերել են էական անհամապատասխանություններ՝ նրա եկամուտների և հայտարարագրած դրամական միջոցների միջև (այս ամենի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ)։
Ինչ խոսք՝ 2018-ի հեղափոխութունից թերևս նույնիսկ Նիկոլ Փաշինյանն այնքան չի շահել, որքան դինուլները. Փաշինյանը գոնե թուքումուր է ուտում՝ հաստանալուն զուգահեռ, իսկ նույն Դինուլը, մարդկանց աչքից հեռու մի տեղ իր համար հով լռված, տարիներ ի վեր հարստանում է՝ միաժամանակ հարստացնելով իր հետ փոխկապակցված մարդկանց:
Ինչ-ինչ, բայց շահավետության իմաստով Արամայիսը լավ ընտրություն է կատարել՝ խնդրի բարոյական կողմի վրա աչք փակելով:
Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է Դինուլիկը հանգիստ խղճով Արցախի դրոշը տեղից պոկում ու աչքից հեռու մի տեղ տեղադրում. եթե չանի վերադասի հրամանը, մեկուսարանում կհատնվի ընդամենը 1 ժամվա ընթացքում՝ իր հետ զնդան տանելով նաև սեփական ազգուտակին:
ՔՊ-ական իշխանության համար դինուլիկները գտածո են. լինելով կոռումպացված՝ սրանք շատ ավելի կառավարելի են, քան որևէ մեկը Հայաստանում:
Այս նյութը դիտել են - 153 անգամ