Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է
2025-02-08 14:06:00
ՔՊ-ական նախարար Գևորգ Պապոյանի ենթակայության տակ հտնվող Զբոսաշրջության կոմիտեն, բանից պարզվում է, նոր հյուրանոցային ստանդարտներ է որոշել Հայաստանում մտցնել: Սեփականատերերին պարտադրում են հյուրանոցներում մահմեդական աղոթատեղիներ բացել՝ սպառնալով հակառակ դեպքում լիցենզիայից զրկել: Ընդ որում՝ դա պատճառաբանվել է արաբական շուկա մտնելու գործոնով:
Չնայած քննադատությունների առաջնային թիրախ է դարձել Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, սակայն պետք չէ մոռանալ, որ նա այս և այլ հարցերում խոշոր հաշվով լոկ կատարածու է, իսկ վերադասը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է, ինչը նշանակում է, որ գործ ունենք վերևից իջեցված հրահանգի հետ:
Պետական ամենաբարձր մակարդակով այլևս խնդիր է դրված՝ փոխելու Հայաստանի էթնո-կրոնական պատկերը: 
ՔՊ-ն Հայաստանը դարձնում է թյուրքական աշխարհի անքակտելի մասնիկ, իսկ իսլամն էլ թուրքերի կողմից դավանվող կրոնն է:
ՔՊ-ում որոշել են թուրքերի համար ստեղծել իդեալական պայմաններ. հիմա դնում են հյուրանոցներում մահմեդական աղոթատեղինեի հարցը, վաղը կդնեն Երևանում ու մարզերում մզկիթներ կառուցելու խնդիրը՝ այն ներկայացնելով որպես կրոնական հանդուրժողականության դրսևորում:
Հաշվի առնելով Թուրքիայի կողմից վարվող պետական քաղաքականությունը՝ դժվար չէ պատկերացնել, թե թուրքական փողերի ուժով որքան արագ այդ զմկիթները կկառուցվեն, դրանց կից կբացվեն մահմեդական մեդրեսեներ, կտարվի թուրքական մշակույթի պրոպագանդա և այլն:
Ժամանակի ընթացքում ՔՊ-ն կարող է ավելի հեռուն գնալ՝ դնելով Հայաստանի ամբողջական իսլամացման հարց:
Դա կարող է տեղի ունենալ տարբեր ճանապարհներով ու մեթոդներով՝ պրոպագանդայից՝ հարկադրանք ու խրախուսում: Ընդ որում՝ այս ամենը կարող է տեղի ուենալ ասենք բազմազանության խրախուսման քաղաքականության անվան տակ՝ մի բան, որը խրախուսվում է հատկապես Եվրոպայում:
Ի՞նչ է պետք անել:
Միակ ձևը, որը կարող է կանխել Հայաստանի փաստացի ոչնչացումը, հանրային դիմադրությունն է, քանի որ եթե իշխանությունները տեսնեն, որ իրենց գործողություններն ու թելադրած նոր կանոնները հանդիպում են դիմադրության, կանգ կառնեն: Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա այդ շրջանակներին հնազանդեցնելու հարցում իշխանությունները խնդիր չեն ունենա. մեկ-երկուսին կպատժեն, մյուսները կխելոքանան ու կենթակվեն:
Այս նյութը դիտել են - 118 անգամ