Արդեն տեղեկացրել ենք, որ նախագահի նստավայրում ստորագրվել է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը:
Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ թեև պաշտոնների հարցն այս համագործակցության առաջնային հարցը չէր, բայց ամեն դեպքում հստակություն մտցրեց նաև այդ մասով:
Այսպես, էկոնոմիկայի նախարար կնշանակվի Արծվիկ Մինասյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար` Դավիթ Լոքյանը, կրթության եւ գիտության նախարար` Լեւոն Մկրտչյանը, Շիրակի մարզպետ կդառնա Հովսեփ Սիմոնյանը, իսկ Գագիկ Գյոզալյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այս նյութը դիտել են - 1655 անգամ