Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
2025-03-11 13:30:00

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆ
Վարդան Ղուկասյանի ԱՄՆ ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչեցրած քննադատությունների վերաբերյալ
ԱՄՆ ի EOIR-Las Vegas թիվ 240_790_045 գործով Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպանությունը ներկայացնում են ոչ հայազգի փաստաբաններ։ Պայմանավորված գործի բարդությամբ , փաստաթղթերի ծավալով ու հատուկ գիտելիք ունեցող փորձագետ մասնագետի տրվող մասնագիտական կարծիքով, սույն դատալսումների ժամանակ պսշտպանական կողմը երկու նիստերով էլ միջնորդել է դատալսումները հետաձգել, ինչը դատարանի կողմից բավարարվել է։
Արձանագրում եմ ,որ փաստաբաններն աշխատում են ջանասիրաբար, էքստրեմալ ռեժիմով, ուստի Հայաստանի և արտերկրի մեր որոշ հայրենակիցների քննադատությունները՝ նրանց մեղադրելով անգործության , ծախվածության և այլնի մեջ իրականության հետ աղերս չունի՝ բխող բոլոր հետագա իրավական հետևանքներով և արդար չէ։
Խորին երախտագիտություն ձեզ,սիրելի հայեր ,որ սատարում եք,որ մտահոգված եք Վարդան Ղուկասյանի ճակատագրով, խախտված իրավունքներով։ Հայցում եմ փաստաբանական խմբի հասցեին արվող վիրավորական կամ զրպարտչական արտահայտություններին տուրք չտալ։
Արձանագրում եմ ,որ ես ևս փաստաբանական խմբի մեջ ունեմ ներգրավվածություն , պոզիտիվ պարտավորություն՝ վերականգնելու Վարդան Ղուկասյանի խախտված իրավունքները։Պարտավորվում եմ դատական վերջնական ակտից հետո, անկախ դատական ելքից, հանդես գալ մամլո ասուլիսով և պատասխանել ձեր բոլոր հուզող հարցերին։
Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ԼԵՎ ԳՐՈՒՊ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ, ՀԱՅՏՆԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ
Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպան, հեղինակավոր փաստաբան Լևոն Բաղդասարյանը
Այս նյութը դիտել են - 321 անգամ