Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից 2025-03-12 14:59:00

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային Ժողովին միջնորդել է պատգամավոր Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։
Այս մասին տեղեկությունը տեղադրվել է ԱԺ կայքում։
«Հարգելի պարո՛ն Սիմոնյան ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով և «Քրեական դատավարության օրենսգրքի» 37-րդ հոդվածի 1-ին մասի 9 րդ կետով սահմանված կարգով ներկայացնում եմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը և պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը»,- գրված է դատախազի միջնորդագրում։
Այս նյութը դիտել են - 480 անգամ