«Ես նույնասեռական եմ: Նորմալ չի՞ Ձեզ համար: Ես ի՞նչ եմ արել Ձեզ... ». Մամիկոն Հովսեփյան 2016-02-24 12:59:00
Տեսնելով Հայաստանում իրար հետ ողջագուրվող ու համբուրվող տղամարդկանց` Հայաստան այցելող զբոսաշրջիկները ասում են` «ի՜նչ լավ է ձեր մոտ «գեյ» կյանքը»: Այս մասին ասաց Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը` «Բռնություններ սեռական փոքրամասնության ներկայացուցչների նկատմամբ. իրավապահ և առողջապահական համակարգի մոտեցումները» թեմայով քննարկմանը:
Բանախոսը կոչ արեց չզբաղվել նույնասեռականների անձնական կյանքով. «Ինչո՞ւ չեն մտնում հետերոսեքսուալների անձնական կյանք, այնտեղ էլ շատ գունավոր, հետաքրքիր ու բազմազան բաներ կան, որոնք որոնք կարելի է սիրել կամ չսիրել»:
Իրեն հարցեր տվող լրագրողների որոշ ձևակերպումներ, մասնավորապես, որ «նույնասեռականներին կարելի է հանդիպել օրը ցերեկով», վրդովեցրին բանախոսին, ով ասաց. «Դուք հիմա օրը ցերեկով նույնասեռական չե՞ք տեսել: Ես նույնասեռական եմ: Նորմալ չի՞ Ձեզ համար: Ես ի՞նչ եմ արել Ձեզ.. Դուք տարրական կուլտուրա չունե՞ք»:
Բանախոսը ամփոփում է` անկախ մարդու սեռականությունից՝ մարդն իրավունք ունի «թե՛ օրը ցերեկով, թե՛ օրը գիշերով փողոցում ման գալ»:
Hartak.am
Այս նյութը դիտել են - 11940 անգամ