Լիլիթ Մակունցը Փենսիլվանիայի համալսարանի ուսանողներին ներկայացրել է ՀՀ - ԱՄՆ երկկողմ հարաբերությունները2025-03-14 16:59:00

Լիլիթ Մակունցը Փենսիլվանիայի համալսարանի ուսանողներին ներկայացրել է ՀՀ - ԱՄՆ երկկողմ հարաբերությունները
Մարտի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալել է Փենսիլվանիայի համալսարանի Ֆելսի կառավարման ինստիտուտի մի խումբ ուսանողների։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Դեսպանն ուսանողներին ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին, ինչպես նաև անդրադարձել է ԱՄՆ հայ համայնքին։
Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին։
Այս նյութը դիտել են - 109 անգամ