Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին
2025-03-17 23:15:00
Մարտի 17-ին, Լաս Վեգասի Ներգաղթյալների դատարանում, տեղի ունեցավ «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հերթական դատավարությունը:
Վարդան Ղուկասյանի համակիրները առավոտյան ժամը 7-ից հավաքվել էին դատարանի շենքի մոտ:
Դատական լսումից հետո, Վարդան Ղուկասյանի փաստաբաններից մեկը դուրս եկավ՝ հայտարարելով, որ դրական շարժ կա: Ընդամենը՝ այսքանը:
Րոպեներ անց, ինձ զանգահարեցին Լաս Վեգասի հայտնի «8 News KLAS» հեռուստակայանից և ասացին, որ դատարանի դիմաց են օպերատորն ու լրագրողները և ես տվեցի հարցազրույց:

8newsnow.com/news/local-news/supporters-of-armenian-held-at-henderson-ice-facility-request-president-trumps-help/
Այս նյութը դիտել են - 2031 անգամ